00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարալիմպիկների դատը. ո՞ւմ կողմն է ճշմարտությունը

© YASUYOSHI CHIBA / AFPОлимпийские игры 2016 в РИО
Олимпийские игры 2016 в РИО - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի գործկոմի անդամ Միխայիլ Տերենտևը և Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Վլադիմիր Լուկինը չեն կասկածում, որ Սպորտային միջնորդական դատարանն արդար որոշում կկայացնի ռուս պարալիմպիկների հարցում։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC) Ռուսաստանի հավաքականին հեռացրել է 2016-ի Պարալիմպիադայից, որը տեղի կունենա Ռիոյում սեպտեմբերի 7-18-ը։ Ռուս պարալիմպիկներն անարդար են համարել հավաքականին մասնակցությունից զրկելը և որոշել են հայց ներկայացնել Սպորտային միջնորդական դատարան։ Դահուկորդ, վեցակի պարալիմպիկ չեմպիոն Ռոման Պետուշկովը հայտարարել է Sputnik-ին, որ հանձնաժողովի որոշումը քաղաքական ենթատեքստ ունի։

Բառերն ավելորդ են

Մարզիկը նշել է, որ ռուս պարալիմպիկները հուսով են, որ դատարանն արդար որոշում կկայացնի, և իրենք էլ շարունակում են մարզումները։

«Մենք հավատում ենք, որ բանականությունը կհաղթի, և հարցը դրական լուծում կստանա։ Միջազգային պարալիմպիկ կոմիտեն սխալ է գործել և տհաճ, նվաստացուցիչ որոշում կայացրել։ Բառերն ավելորդ են։ Դա մարդկային չէ։ Բոլոր մարզիկները շոկի մեջ են։ Ոչինչ, մենք կփորձենք զսպել մեր զգացմունքները և շարունակել մարզում ները», — ասել է Ռոման Պետուշկովը։

Մեղադրանքներ

IPC մարզիկների խորհրդի անդամ, պարալիմպիկ չեմպիոն, Պետդումայի պատգամավոր, ՌՊԿ գործկոմի անդամ Միխայիլ Տերենտևն ասել է Sputnik —ին, որ Սպորտային միջնորդական դատարանն արդար որոշում կընդունի հօգուտ ռուսների` ապացույցների ակնհայտ բացակայության շնորհիվ։

Олимпийские игры 2016 в Рио. Пневматический пистолет - Sputnik Արմենիա
Հայ հրաձիգը չհաղթահարեց որակավորման արգելքը

«Հավատում եմ, որ դատարանի որոշումն արդար կլինի, որովհետև մենք փորձում ենք պաշտպանել մարզիկների իրավունքները, որոնք երկար ժամանակ պատրաստվել են խաղերին, դրսևորել իրենց։ Միջազգային պարալիմպիկ կոմիտեն որոշում է ընդունել «հեղհեղուկ մեղադրանքների» հիման վրա։ Ակնհայտ է, որ ճշմարտությունը մեր կողմն է», — ասել է Տերենտևը։

Միջազգային պարալիմպիկ կոմիտեն որոշել է Ռուսաստանի հավաքականին մասնակցության իրավունքից զրկել Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) անկախ հանձնաժողովի զեկույցից հետո, որը գլխավորում է Ռիչարդ Մակլարենը։ IPC-ը հետևություն է արել, որ ռուսական հակադոպինգային համակարգն ամբողջությամբ «կոռումպացված» է։

Ապացույցներ

ՌՊԿ նախագահ Վլադիմիր Լուկինը մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ Միջազգային պարալիմպիկ կոմիտեն հավաքականին որակազրկելու մասին որոշում է կայացրել առանց մարզիկների մեղքն ապացուցելու։

Լուկինը նշել է, որ Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի անդամության դադարեցման և հետևաբար 270 «մաքուր» մարզիկների հեռացման պատճառ է դարձել Մակլարենի զեկույցը, որում նա պնդում է, որ տասնյակ ստուգումները դրական արդյունքներ են տվել։ Միաժամանակ մեջբերում են հակասական տվյալներ. մարզիկների թիվը տատանվում է 25-35-ի միջև, նրանց անունները հայտնի չեն։

«Մարզիկների ճնշող մեծամասնությունը բացարձակ «մաքուր» է։ Նրանք բազմիցս ստուգվել են, այդ թվում` արտասահմանյան կազմակերպությունների, ներառյալ WADA- ի կողմից։ Զեկույցում նշվում է, որ ՌՊԿ-ը արդյունավետ չի զբաղվում դոպինգի ոլորտում հսկողությամբ։ Մենք անհերքելի ապացույցներ ունենք կատարված ողջ աշխատանքի վերաբերյալ»,- ասել է Լուկինը։

Նախագահը նշել է, որ ՌՊԿ-ը կատարել է Միջազգային կոմիտեի բոլոր պահանջները, որի համար ազգային կոմիտեն երկար տարիներ շարունակ գովասանքների է արժանացել։

«Ողջ գործընթացը վերահսկում է Միջազգային օլիմպիական կոմիտեն, որը մեղադրում է մեզ կանոնները չկատարելու մեջ։ Հարց է ծագում. ո՞վ է խախտում։ Ոչ մի ազգային կոմիտե դոպինգի ստուգմամբ այդքան ուշադիր և ինտենսիվ չի զբաղվել, որքան մերը։ Մենք կատարել ենք մեր պարտականությունների 20 տոկոսը», — ասել է Լուկինը։

Սկզբում` պատիժ, հետո` հանցագործություն

ՌՊԿ նախագահն անարդար է համարել այն փաստը, որ վճիռը կայացվել է հետաքննությունից առաջ` առանց ապացույցներ ներկայացնելու։

«Ինձ ապշեցրել է այն փաստը, որ սկզբում պատժել են 270 «մաքուր» մարզիկների, իսկ հետո նոր պարզելու են` արդյո՞ք դա արդար է։ Մենք պնդում ենք, որ հետաքննություն անցկացվի` հասկանալու համար այդ անձանց մեղավորության մակարդակը, որոնք լինելով պետական ծառայողներ` զբաղվել են կամ չեն զբաղվել անօրինական գործերով։ Ի՞նչն էր ի սկզբանե` հանցագործությու՞նը, թե՞ պատիժը», — նշել է նա։

Լուկինը նշել է խնդրի իրավական լուծումների որոնման անհրաժեշտությունը, միաժամանակ վստահություն է հայտնել, որ ռուսները կարող են ապացուցել իրենց իրավացիությունը։ Ռուսական թիմը շարունակում է պատրաստվել խաղերին։

Լավագույններին հեռացնելը

Ռուս քաղաքական գործիչները, լրագրողները և բլոգերները բացասական են գնահատել IPC որոշումը, որը կրկին բարձրացնում է կոլեկտիվ պատասխանատվության մասին հարցը, ինչը հակասում է օլիմպիական խարտային։ Սոցիալական ցանցերի օգտատերերը նույնպես նշում են, որ որոշումն ընդունվել է առանց փաստերի վրա հիմնվելու։

Միաժամանակ պարալիմպիկ հավաքականն ավանդաբար հիանալի արդյունքներ է ցույց տալիս տարբեր մարզաձևերում։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում գրել է, որ պարալիմպիկ մրցախաղի մասնակիցներն ամենից առաջ, մարզիկներ են, ոչ թե հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք սպորտով են զբաղվել անելանելիությունից, IPC-ի որոշումն էլ անվանել է ստոր ու անմարդկային։

Հարված միջազգային օլիմպիական շարժմանը

Ռուս մարզիկներին աջակցել են ողջ աշխարհի սպորտսմենները։ Ազգային պարալիմպիկ կոմիտեների ներկայացուցիչները ոչ միանշանակ են ընդունել միջազգային սպորտային պաշտոնյաների որոշումը։

Ղրղըզստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Բակիտ Իսակովը հայտարարել է, որ չի կարելի խառնել քաղաքականությունն ու սպորտը, և այդ որոշումն անվանել է «հարված գոտկատեղից ներքև»։ Նա համոզված է, որ Ռուսաստանում հակադոպինգային համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը կանխակալ բնույթ է կրում, չի կարելի կիրառել հավաքական պատասխանատվության սկզբունքը, երբ շատ մեղադրանքներ ապացուցված չեն։

Стадион Маракана. Олимпийские игры 2016 в Рио - Sputnik Արմենիա
Պարալիմպիկն՝ առանց ռուսների

«Պետք է նման որոշում կայացնել գոնե կես տարի առաջ, ոչ թե խաղերից մեկ ամիս առաջ։ Արդար չէ։ Ճնշում է գործադրվում Ռուսաստանի օլիմպիական շարժման վրա, հիմա էլ հասել են պարալիմպիկներին։ Ես աջակցում են ռուս պարալիմպիկներին, որոնք պատրաստվել են խաղերին։ Նրանք նման են ձգված պարույրի, որը պատրաստ է ամեն վայրկյան «ցատկելու»։ Մեզ անհնար է ընկճել»,- ասել է Իսակովը։

Մոլդովացի պարալիմպիկ թենիսիստ Սերգեյ Սոկոլովը նույնպես անարդար է անվանել Միջազգային պարալիմպիկ կոմիտեի որոշումը։

«Կարծում եմ, որ դա անարդար է։ Ի՞նչ կապ ունեն ռուս պարալիմպիկները։ Նրանց մոտ նու՞յնպես դոպինգ են գտել։ Նրանք ողջ տարին պայքարում են, որպեսզի մասնակցեն Պարալիմպիադային։ Դա նրանց երազանքն է։ Անկեղծ ասած` չգիտեմ, թե ինչի համար է դա արվել»,- ասել է Սոկոլովը։

Մոլդովայի Թենիսի ֆեդերացիայի ղեկավար Մարիա Թաուբերը հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականին որակազրկելը հարվածում է միջազգային օլիմպիական շարժմանը, որը բացասական հետևանքներ կունենա համաշխարհային սպորտի համար։ Նրա խոսքով` սպորտային պաշտոնյաների որոշումը դառնությունից և ցավից բացի ոչինչ չի առաջացնում։

Լրահոս
0