06:45 16 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.17
  • GBP631.92
  • EUR559.84
  • RUB7.73
Էդուրադ Նազարով

Մահացել է «Կար-չկար մի շուն» մուլտֆիլմի հեղինակը

© Sputnik / Яна Лапикова
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
26 0 0

Տաղանդավոր մուլտիպլիկատոր Էդուարդ Նազարովը մահացել է 75 տարեկանում:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Կիրակի 75 տարեկան հասակում վախճանվել է խորհրդային և ռուս մուլտիպլիկատոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «Կար-չկար մի շուն» մուլտֆիլմի հեղինակ Էդուարդ Նազարովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Կրոկ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի կայքին:

«Այսօր մահացել է ռեժիսոր, նկարիչ, սցենարիստ, մանկավարժ, «Կրոկ» անիմացիայի միջազգային փառատոնի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Էդուարդ Նազարովը… Նա բարոյական և ստեղծագործական ուղեցույց էր նույնիսկ նրանց համար, որոնք անմիջականորեն կապված չէին անիմացիոն կինոյի հետ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ռեժիսոր, սցենարիստ և բեմադրող նկարիչ Էդուարդ Նազարովը «Կար-չկար մի շուն», «Մրջյունի ճանապարհորդությունը», «Կղզի», «Արքայադուստրը և մարդակերը» և այլ մուլտֆիլմերի հեղինակ է: Նրա արվեստը հայտնի է ոչ միայն բարի անիմացիաներով, այլ նաև «Ուրախ նկարներ» և «Մուրզիլկա» ամսագրերի ձևավորմամբ: Շուրջ 20 տարի նա Ֆյոդոր Խիտրուկի հետ Բարձրագույն ռեժիսորուրայի դասեր է տվել և ուսուցանել շատ ավանգարդ հեղինակների:

Գլխավոր թեմաներ