00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյո՞ք Հարավային Կովկասի երկրները կկարողանան կամուրջ կառուցել

© Sputnik / Нина Зотина / Անցնել մեդիապահոցЧерноморская регата больших парусников в Сочи
Черноморская регата больших парусников в Сочи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի լրագրողները մասնակցում են Սոչիում կազմակերպված Միջազգային հարավկովկասյան մեդիաֆորումին, որի նպատակն է ընդհանուր կովկասյան կամուրջ կառուցել, պայմաններ ձևավորել երիտասարդ լրագրողների շփման համար։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռուսաստանի առցանց լրատվամիջոցների երիտասարդ լրագրողներն ու ղեկավարները սեպտեմբերի 27-28-ը կմասնակցեն «Ժամանակակից լրատվություն. պատրանքների ստեղծո՞ւմ, թե իրականության արտացոլում» Միջազգային հարավկովկասյան համաժողովին։

Կազմակերպիչները նշում են, որ նախագծի նպատակն է մշտական կապեր ձևավորել Հարավային Կովկասի և Ռուսաստանի պետությունների ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև, ինչը կնպաստի տարածաշրջանային առանցքային խնդիրների անաչառ լուսաբանմանը, ընդհանուր հումանիտար տարածության զարգացմանը, միջմշակութային երկխոսության, բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը, Հարավային Կովկասի երկրների և Ռուսաստանի միջև երիտասարդ սերնդի ներկայացուցիչների փոխըմբռնման և փոխգործակցության հաստատմանը։

Համաժողովի ընթացքում կհնչեն դասախոսություններ, բանավեճեր, վարպետության դասեր կկազմակերպվեն մեդիաշուկայի արդի ասպեկտների և զարգացման հեռանկարային միտումների վերաբերյալ։ Կքննարկվեն սոցիալական ցանցերում աշխատելու սկզբունքները, հասարակական կարծիքի ձևավորման տեխնոլոգիաները, ազգային կոնտենտի հետ աշխատելու առանձնահատկությունները։

Միջոցառումը կազմակերպել է «Հյուսիս-Հարավ» կովկասյան տարածաշրջանի երկրների հետ տեղեկատվական և գիտական կապերի զարգացման քաղաքական կենտրոնը»` ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և «Երիտասարդության ռուսական միության» համառուսական հասարակական կազմակերպության աջակցությամբ։

Համաժողովի ընթացքում ելույթ կունենան հայտնի փորձագետ-քաղաքագետներ, միջազգային լրագրողներ, Ռուսաստանի առաջատար լրատվական հոլդինգների ղեկավարներ` «Ռոսսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի մուլտիմեդիոն կենտրոնների տնօրինության տնօրեն Անդրեյ Բլագոդիրենկոն, Միջէթնիկ լրագրության գիլդիայի նախագահ Մարգարիտա Լյանգեն, «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի մեդիահաղորդակցությունների ֆակուլտետի պրոֆեսոր Օլեգ Դմիտրիևը և ուրիշներ։

Նշենք, որ 2011թ-ի վերջին Սոչիում Երիտասարդ լրագրողների դպրոց էր կազմակերպվել, որի բացմանը մասնակցել էր Սոչիի քաղաքապետը, իսկ հյուրերի ցանկում ընդգրկվել էին հայտնի գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան, անվանի մարզական լրագրողներն ու մեկնաբանները։ 2011-ի դպրոցը նվիրված էր ձմեռային օլիմպիադային, իսկ 2016թ-ի դպրոցը կազմակերպվել է մեկ այլ նշանակալի իրադարձության` ԱՊՀ-ի 25-ամյակի տարում։

 

Լրահոս
0