00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական Սոչին. ինչո՞վ է ապրում քաղաքի ամենամեծ համայնքը

© Sputnik / прес-служба САР в СочиПредседатель Союза армян России в Сочи Амаяк Устян
Председатель Союза армян России в Сочи Амаяк Устян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոչիի հայ համայնքը քաղաքի ամենամեծ էթնիկական փոքրամասնությունն է, որը կարևոր դեր է խաղում ծովափնյա հանգստավայրի սոցիալ-քաղաքական կյանքում: Պաշտոնական տվյալով՝ 1 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում 150 հազար հայ կա, ոչ պաշտոնական տվյալով՝ յուրաքանչյուր հինգերորդը հայ է:

Սոչիի հայ համայնքը քաղաքի ամենամեծ էթնիկական փոքրամասնությունն է, որը կարևոր դեր է խաղում ծովափնյա հանգստավայրի սոցիալ-քաղաքական կյանքում: Պաշտոնական տվյալներով՝ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքում 150 հազար հայ կա, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ յուրաքանչյուր հինգերորդը հայ է: Սոչիում Հայերի միության նախագահ Հմայակ Ուստյանը Sputnik Արմենիային պատմեց համայնքի դերի, հայերի կյանքի և քաղաքի զարգացման մեջ նրանց ավանդի մասին:

-Պարոն Ուստյան, քանի՞ հայ կա Սոչիի հայկական համայնքում:

— Համայնքն արդեն 27 տարեկան է: Այսօրվա դրությամբ մենք ներկայացնում ենք Սոչիի հայերի 150-հազարանոց բնակչությունը:

- Հիմնականում ի՞նչ հարցերով է համայնքը զբաղվում:

— Հիմա, օրինակ, մենք մի քանի դիմում ունենք, որոնցից մեկը վերաբերում է եռյակ ունեցած բազմազավակ մորը: Նա նյութական վատ դրության մեջ է: Մենք, ինչպես նաև պետությունը, օգնեցինք նրան. նրանց բնակարան էին տվել, բայց դա այրված տուն էր, որի վերանորոգման համար գումար է անհրաժեշտ: Մենք ուղիներ ենք որոնում այդ խնդիրների լուծման համար:

-Կա՞ ինչ-որ հիմնադրամ, որը ձևավորվում է համայնքի անդամների կողմից:

— Այո, կա և ձևավորվում է հայ համայնքի անդամների կամավոր նվիրատվությունների շնորհիվ:

Советский астрофизик, академик Виктор Амбарцумян - Sputnik Արմենիա
Վիկտոր Համբարձումյանի անունը կընդգրկվի մեծագույն մարդկանց ցուցակում

Նրանք գործարարներ են, որոնք ավանդ են ունենում համայնքի կյանքում, ֆինանսական օգնություն ցուցաբերում: Այդ միջոցներով մենք անցկացնում ենք համայնքային միջոցառումներ:

Օրինակ` սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել տեղի համույթների համերգը, այդպես մենք փորձում ենք մարդկանց հաղորդակից դարձնել մշակույթին: Համերգին մասնակցել է ավելի քան 1000 մարդ, այն բարեգործական էր: Մեկ այլ համերգի մասնակցել էր չորս հազար մարդ:

Մարդիկ մոտենում են իրենց ակունքներին, ավելի լավ են գիտակցում, թե ինչ ազգի են պատկանում:

-Ուրիշ ի՞նչ ուղղությամբ եք աշխատում, ի՞նչ վիճակում է հայոց լեզվի ուսուցումը:

— Սոչիում կա մի քանի կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվում է հայոց լեզու: Վերջերս մի քանի դասախոս է ժամանել Հայաստանից։ Նրանք այստեղ անցկացրել են որակավորման բարձրացման դասընթացներ: Կա մեկ հայկական դպրոց, մեկ այլ դպրոցում հայոց լեզու դասավանդում են սովորողների ընտրությամբ:

Ընդհանրապես, երեխաները 5-6 տարեկանից ուսումնասիրում են մշակույթ, պարարվեստ, լեզու: Կա ավելի քան 20 խումբ, որտեղ դասավանդում են պրոֆեսիոնալ դասախոսներ Հայաստանից և Ղարաբաղից, ինչպես նաև տեղի մասնգետներ: Նրանց մի մասն ուսումնասիրում է համշենահայերի ենթամշակույթի առանձնահատկությունները:

-Արդյո՞ք բոլոր հայերն են կապված համայնքի կյանքի հետ, շատե՞րն են դուրս մնում դրանից:

— Լավ հարց է: Սոչիի ամբողջ հայ բնակչությունն աշխարհագրական դիրքի և քաղաքի մեծության պատճառով դժվարանում է մասնակցել միջոցառումներին: Ընդհանուր առմամբ, մեր համերգները սկսվում են համայնքի ղեկավարի ելույթից: Դա արվում է նրա համար, որպեսզի մարդիկ իմանան համայնքի գոյության և գործունեության մասին:

-Ինչպե՞ս է ներկայացված համայնքը քաղաքի վարչակազմում:

— Քաղաքում ոչ մի մեծ միջոցառում, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավները, չեն անցնում առանց հայերի մասնակցության: Մենք օգնում ենք նաև արտակարգ պատահարների դեպքում. վերջերս հեղեղը քշել էր գյուղերից մեկի տների մի մասը, մենք գումար հատկացրեցինք:

Запуск производства автомобиля Ford Fiesta на заводе Ford Sollers в Набережных Челнах - Sputnik Արմենիա
Հայերը կկարողանան երթևեկել ռուսական Ford–երով

12 տարի առաջ պատգամավորների շարքում 5-6 հայ կար: Հիմա հայ պատգամավորների թիվը հասնում է 11-ի՝ 50-ից:

Քաղաքում տեղի ունեցող բոլոր իրադարձություններում, նույնիսկ բացասական, մենք առաջատար տեղ ենք զբաղեցնում (ծիծաղում է): Եթե լուրջ, ապա մի քանի տարի առաջ Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կուչերուկին հարցրել են, թե ո՞ր ազգն է ամենաօրինապաշտը, պատասխանել է՝ հայերը:

-Կա՞ն կարևոր քաղաքային շինություններ, որոնք կառուցել են հայերը:

— Սոչիում կան պատմականորեն նշանակալի մի քանի շինություններ, որոնց հեղինակները հայերն են, Ծովային կայարանը դրանցից մեկն է: Գլխավոր փոստը նույնպես հայերն են կառուցել, Զուբովյան կիրճի վրայով անցնող կամրջի շինարարը ևս հայ է՝ Ազատ Ասատուրովը:

Սոչիի ամենաբարձր կետում հայ համայնքը տեղադրել է «Բարեկամություն և համաձայնություն» հուշահամալիրը, որը խորհրդանշում է ժողովուրդների միջև փոխըմբռնումը և բարեկամությունը:

-Դուք խոսեցիք ազգերի միջև հարաբերությունների մասին, իսկ Սոչիում կա՞ն արդյոք ազգամիջյան վեճեր:

— Հիմա՝ ոչ: Տարաձայնություններ են եղել հյուսիսկովկասյան հանրապետությունների ներկայացուցիչների հետ: Նրանց ներկայացուցիչները հաճախ են «կպել» աղջիկներին, ոչ միայն հայուհիներին: Այդ հողի վրա ծագել են վեճեր, ծեծկռտուքներ: Սակայն մենք կապվել են այդ պետությունների ղեկավարների հետ, ասելով, որ թույլ չենք տա նման վերաբերմունք և կձեռնարկենք բոլոր միջոցները:

Կապ ենք հաստատել նաև Կադիրովի և այլ ղեկավարների հետ՝ կոչ անելով նախազգուշացնել հյուսիսկովկասյան երիտասարդությանը, որպեսզի իրեն պահի այնպես, ինչպես ընդունված է այդ երկրներում:

Շատ աշխատանք է կատարվել, ամեն ինչ հաշտությամբ է ավարտվել, այժմ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են:

-Ինչո՞վ են տարբերվում Ռուսաստանում և Հայաստանում բնակվող հայերը:

— Տեղի հայերը շատ հայրենասեր են, նրանք Ռուսաստանն ընկալում են որպես իրենց հայրենիք: Նրանք ունեն պատմական հայրենիք, մենք աղոթում ենք նրա համար: Բայց հայրենիքն այնտեղ է, որտեղ դու ապրում ես, շնչում, մեծացնում երեխաներիդ, այնտեղ, որտեղ դու լիարժեք դրսևորվում ես և մարդ զգում քեզ:

Азат Аршакян - Sputnik Արմենիա
Ազատ Արշակյան. Խորհրդային Միությունը սոցիալական հավասարության ծրագիր էր

Ճակատագիրն այստեղ է բերել հայերին դեռ 19-րդ դարի վերջին, մեր նախնիները հայտնվել են այստեղ՝ փրկվելով թուրքական յաթաղանից:

Մենք մշտապես կապ ենք հաստատում Հայաստանի հետ, տեղեկություններ ենք տալիս և ստանում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից:

Ապրիլյան պատերազմի ժամանակ Սոչիի հայերը հավաքել են շուրջ 12 մլն ռուբլի՝ Ղարաբաղի օգնության համար: Այդ գումարով մենք ձեռք ենք բերել 17 ՈՒԱԶ-ներ և այլ անհրաժեշտ տեխնիկա: Մենք միշտ պահպանում ենք հայրենիքի հետ կապը:

Լրահոս
0