06:40 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Երևան-Մոսկվա ավտոբուսի վթարը Բեսլանի մոտ

2 տուժածի Վլադիկավկազի հիվանդանոցից տեղափոխել են Բեսլանի բուժկենտրոն

© Регион 15/Константин Фарниев
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
23 0 0

Հյուսիսային Օսեթիայից հայտնել են, որ Բեսլանի մոտ տեղի ունեցած Երևան-Մոսկվա ավտոբուսի վթարի պատճառով տուժածներից երկուսի վիճակը ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Երեկ երեկոյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կապ է հաստատել Հյուսիսային Օսեթիայի հանրապետության Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկի հետ։

Բժիշկը հայտնել է, որ ժամը 18.30-ի դրությամբ Հայաստանի երկու քաղաքացու՝ Հարությունյան Ժ. Մ.-ին և Պողոսյան Ս. Ս.-ին, տեղափոխել են Բեսլան քաղաքի «Հյուսիս-կովկասյան բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»:

Նա նաև տեղեկացրել է, որ այդ մարդկանց առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 27 ուղևոր:

Գլխավոր թեմաներ