17:53 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Վլադիմիր Պուտին

Պուտինը հավանություն է տվել ՀՀ-ի հետ միավորված զորամիավորման համաձայնագրին

© Ruptly.
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
6110

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել, որով համաձայնություն է տվել հայ-ռուսական զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրին։ Այսօր համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միավորված խմբավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու մասին», — ասվում է փաստաթղթում։

Կարգադրության տեքստի համաձայն` Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ՌԴ ԱԳՆ մասնակցությամբ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և պայմանավորվածության հանգելուց հետո Ռուսաստանի անունից ստորագրել վերհիշյալ համաձայնագիրը։

Գլխավոր թեմաներ