00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուլյուկաևը 2 միլիոն դոլար կաշառք է վերցրել

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցВизит президента РФ В. Путина в Турцию
Визит президента РФ В. Путина в Турцию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի Դաշնության էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ։ Խոսքը երկու միլիոն կաշառքի մասին է։

Ըստ էության

Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախարարի նկատմամբ հարուցած քրեական գործը կապված է «Ռոսնեֆտի» գործարքի հետ, որի համաձայն` ընկերությունը գնել է «Բաշնեֆտ» նավթային ընկերության բաժնետոմսերի պետական փաթեթը։ Տնտեսական զարգացման նախարարությունը, որը գլխավորում է Ուլյուկաևը, պետք է դրական գնահատական տար պայմանագրին։

«Խոսքը «Ռոսնեֆտի» ներկայացուցիչներից կաշառք պահանջելու մասին է, որն ուղեկցվում էր սպառնալիքներով»,– ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՔԿ-ի ԶԼՄ-ների հետ կապերի վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Պետրենկոն։

Նրա խոսքով` նախարարը բերման է ենթարկվել երկու միլիոն դոլար կաշառք ստանալու պահին։

ՌԻԱ Նովոստիի աղբյուրն էլ հայտնել է, որ ավելի քան մեկ տարի Անվտանգության դաշնային ծառայությունը հսկել է Ուլյուկաևին։

«Պարզ չէ`նրան ի սկզբանե կասկածել են կաշառք վերցնելու մեջ, թե ոչ, բայց նրան ավելի քան մեկ տարի հետևում էին»,– հայտնել է գործակալության զրուցակիցը։

ՌԻԱ Նովոստիի մեկ այլ աղբյուրն էլ նշել է, որ ուժային մարմինները քննչական փորձաքննություն են անցկացրել այն բանից հետո, երբ գաղտնալսել են նախարարի և նրան շրջապատող մարդկանց զրույցը։

Այժմ քննիչները մտադիր են Ուլյուկաևին պաշտոնական մեղադրանք առաջադրել, որից հետո կդիմեն դատարան նախարարին կալանավորելու միջնորդությամբ։

Կրեմլի արձագանքը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուլյուկաևին շատ լուրջ մեղադրանք է առաջադրվել, ինչը «շատ լուրջ ապացույցներ է» պահանջում։

«Ամեն դեպքում, որոշում պետք է կայացնի միայն դատարանը»,– ՌԻԱ Նովոստիին է հայտնել Պեսկովը։

«Ես չգիտեմ` նախագահին այդ մասին տեղեկացրել են, թե ոչ», — ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը։

Տնտեսական զարգացման նախարարությունում հրաժարվել են որևէ կերպ մեկնաբանել նախարարի հետ կապված աղմկահարույց դեպքը։

«Ռոսնեֆտի» դիրքորոշումը

«Ռոսնեֆտի» ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը գնել է «Բաշնեֆտի» բաժնետոմսերը ռուսական օրենսդրության համապատասխան։ Նա հրաժարվել է մեկնաբանել քննիչների գործողությունները։

«Ընկերությունը չի մեկնաբանում Քննչական կոմիտեի գործողությունները ։ «Բաշնեֆտի» բաժնետոմսերի փաթեթը ձեռք է բերվել ՌԴ օրենսդրության համապատասխան, բանկ-օպերատորին արված լավագույն կոմերցիոն առաջարկի հիման վրա», — ասել է նավթային ընկերության ներկայացուցիչը։

«Ռոսնեֆտը» հոկտեմբերին 29,7 մլրդ ռուբլով գնել է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի 50,0755%-ը։

Լրահոս
0