12:38 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Երևան

Փորձագետ. Երևանի և Բաքվի միջև լարումը թուլանում է

© Sputnik/ Антон Денисов
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
35 0 0

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունների տոնայնությունը թուլանում է, կարծում է փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները վկայում են Բաքվի և Երևանի միջև առճակատման լարման թուլացման մասին, կարծում է ՄՊՀ Հետխորհրդային տարածքի ուսումնասիրման կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Կարավաևը։

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված բացառիկ հարցազրույցում Սարգսյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով։ Նախկինում ողջամիտ փոխզիջման մասին Կիսելյովի հետ հարցազրույցում ասել էր նաև Ալիևը։

«Հստակ եզրահանգում` տոնայնությունը մեղմվում է։ Ե՛վ Սարգսյանի, և՛ Ալիևի հարցազրույցները կառուցված են առճակատման չգնալու հիմքի վրա»,- ասել է Կարավաևը ՌԻԱ Նովոստիին։

Նա նշեց, որ այդ հարցազրույցներում որևէ վերջնագիր չի հնչեցվել։ «Դա հռետորությունը մեղմելու բավականին հստակ ազդակ է»,- կարծում է փորձագետը։

Մեկնաբանելով Սարգսյանի այն խոսքերը, որ Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց կարծում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվի նաև Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Կարավաևը կարծիք հայտնեց, որ դա «ժեստ է` ուղղված Բաքվին, և դա ասում է այն մասին, որ կարգավորման անհրաժեշտության առումով տեսակետները մերձենում են»։

«Մերձեցման այդ պահերն արդեն ուրվագծվել էին նախկինում, բայց հետո գծերը հեռացան միմյանցից»,- ասաց փորձագետը։

Գլխավոր թեմաներ