06:49 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Գարիկ Մարտիրոսյան

Գարիկ Մարտիրոսյանը դարձել է ZTE Mobile Devices–ի ռուսական մասնաճյուղի դեմքը

© Sputnik/ Екатерина Чеснокова
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Շոումեն, հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը գովազդային արշավի ժամանակ բուռն ստեղծագործական գործընթաց է խոստանում:

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ZTE Mobile Devices-ի ռուսական մասնաճյուղը մտադիր է գործարկել վերջին արտադրանքի նոր գովազդային նախագիծը։ Նոր ապրանքի դեմքը կդառնա հայտնի շոումեն, Comedy Club Production-ի պրոդյուսեր, հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը, հայտնում է Digital Media-ն։

Շոու-բիզնեսում հայտնի մարդը կներկայացնի Ռուսաստանում Axon 7-ը։ Տեսահոլովակի առանցքային թեման կրելու է «Ներկայացրու քեզ» խորագիրը, որտեղ Գարիկը կցուցադրի, թե ինչպիսի տեսք պետք է ունենա վերջին մոդելի սմարթֆոն ունեցող անձը։

Իր գովազդային ծառայությունները ներկայացնելու մասին հարցին Մարտիրոսյանը պատասխանեց, որ գրեթե սիրահարված է իր գործունեությանը։ Նա հավաստիացրեց, որ տեսահոլովակը պարտադրող չի լինի հեռուստադիտողի համար, ինչպես նաև բուռն ստեղծագործական գործընթաց է խոստացել։

Գլխավոր թեմաներ