ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի —Sputnik. Անցած գիշեր Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով չեղյալ է հայտարարվել 43 չվերթ։
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ երեկ երեկոյան Մոսկվայի օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել 77 չվերթ: Հետաձգված ավիաչվերթերի թիվն այդ ժամանակ հասել է 80-ի, իսկ երեքշաբթի առավոտյան՝ 44-ի:
«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 30 չվերթ, 8-ը չեղյալ է հայտարարվել: «Շերեմետևո»-ում հետաձգվում է 14, իսկ չեղյալ է հայտարարվել 35 ավիաչվերթ: «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում չվացուցակում փոփոխություններ չկան: