00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՏՄ անդամակցություն. Հայաստանը բարելավել է արտաքին առևտրի ցուցանիշները

© Sputnik / Asatur YesayantsФлаги стран ЕАЭС. ЕЭС
Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը միակ երկիրն է, որ ընդլայնել է արտահանման ծավալները ԵՏՄ շուկայում։ Այս մասին վկայում են «Մարդասիրական զարգացման միջազգային հասարակական կազմակերպության» տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Անկախ նրանից, որ անցնող տարին դժվար էր Հայաստանի տնտեսության համար, երկիրը որոշակի հաջողություններ գրանցեց, կարծում է «Մարդասիրական զարգացման միջազգային հասարակական կազմակերպության» տնօրենի տեղակալ Ծովինար Կոստանյանը։

«Ընդհանուր առմամբ տարին բարդ էր հայկական տնտեսության համար։ Երկրի ներսում նվազել են ներմուծման, ապրանքաշրջանառության, շինարարության ծավալները ։ Սակայն կան նաև որոշակի դրական արդյունքներ։ Հատկանշական է, որ դրանք բոլորը կապված են Ռուսաստանի և եվրասիական վեկտորի հետ», — ասել է նա Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «ԵՏՄ մեխանիզմների և ինստիտուտների դիտարկումը» թեմայով կազմակերպած Աստանա-Բիշքեկ-Երևան-Սարատով տեսակամուրջի ժամանակ։

Կոստանյանը նշել է, որ ԵՏՄ-ում Հայաստանի երկրորդ տարվա անդամակցությունը նշանակալի էր մի շարք հանգամանքների պատճառով։

«Հենվելով պաշտոնական վիճակագրական տվյալների վրա, կարելի է պնդել, որ զգալիորեն աճել են Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները։ Աճը կազմել է ավելի քան 50%։ Համեմատության համար կարելի է նշել, որ ԵՄ երկրներ արտահանման ծավալների աճը 10%-ից մի փոքր ավել է կազմել։ Շատ կարևոր է, որ այս տարի անցյալ տարվա համեմատ 87%-ով ավելացել է դեպի Ռուսաստան գյուղմթերքի արտահանումը։ Հայաստանի անկախությունից ի վեր սա ամենաբարձր ցուցանիշն է», — ասել է նա։

ЕЭК. ЕАЭС - Sputnik Արմենիա
ԵՏՄ երկրներից միայն Հայաստանն է տնտեսական աճ ապահովել

Կոստանյանի խոսքով` աճի միտումը կարող է պահպանվել նաև հաջորդ տարի։

«Հայ և ռուս փորձագետները կարծում են, որ Հայաստանը բոլոր շանսերն ունի ավելացնելու գյուղմթերքի և լայն սպառման մյուս ապրանքների արտահանումը, հատկապես որ Ռուսաստանը կշարունակվի ներմուծման քաղաքականությունը։ Սա նշանակում է, որ աճի միտումը կարող է պահպանվել նաև 2017 թվականին», — ընդգծել է նա։

Փորձագետն ավելացրել է, որ Հայաստանում նկատվում է նաև արդյունաբերական արտադրանքի աճ` ավելի քան 7%։ Բացի այդ, աճել է նաև Հայաստանի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունը։

«Ինչպես կարծում են մեր փորձագետները, եվրասիական տարածքի երկրներից Հայաստանն ունի զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ։ Հայաստանի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունն ավելացել է չորս անգամ, իսկ Հայաստանում Ամանորի արձակուրդներն անցկացնել ցանկացողների թիվը` 11%-ով», — հայտնել է նա։

Կոստանյանի խոսքով` Հայաստանը միակ երկիրն է, որն ընդլայնել է արտահանումը դեպի ԵՏՄ շուկա։

«Հայաստանից դեպի ԵՏՄ երկրներ արտահանումն արդյունաբերական ոլորտում ավելացել է 1.6 անգամ, գյուղմթերքի` 1.4 անգամ, տեքստիլի և կոշիկի` 2.5 անգամ։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը վերականգնում է իր տնտեսությունը։ Բացի այդ, Հայաստանը գրանցել է ՀՆԱ-ի աճի ամենաբարձր ցուցանիշը։ 2016 թվականի առաջին կիսամյակին այն կազմել է 2,8%, ինչն ավելի բարձր է, քան ԵՏՄ-ում միջինում», — նշել է նա։

Կոստանյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու շնորհիվ բարելավել է իր դիրքերը արտաքին առևտրի գլոբալ վարկանիշում` բարձրանալով 58-րդ տեղից 29-րդ տեղը։

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Լրահոս
0