00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:51
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անդրկովկասի երկրներն ու Իրանը. Իրավիճակային փոխազդեցություն

© Фонд ГорчаковаСергей Маркедонов
Сергей Маркедонов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Իրանի նախագահը շահագրգռված է ԵՏՄ–ի հետ ժամանակավոր համաձայնագիր ստորագրելու, որը կտանի ազատ առևտրի գոտու ստեղծման։ Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին», – հայտնել է Սերժ Սարգսյանը` ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, Սանկտ Պետերբուրգում։

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը` Sputnik Արմենիայի համար

Այս գործընթացում պաշտոնական Երևանը հատուկ դեր խաղալու պատրաստակամություն է հայտնել` հաշվի առնելով ինչպես աշխարհագրական դիրքը (Հայաստանի ինտեգրման նախագծի միակ մասնակիցն է, որն անմիջական սահման ունի Իրանի Իսլամական հանրապետության հետ), այնպես էլ շրջափակում և պատժամիջոցներ տեսած երկու երկրների երկար տարիների կապերը։

Президент ИРИ Хасан Роухани - Sputnik Արմենիա
Հասան Ռոհանի. ԼՂՀ հակամարտությունը ռազմական լուծում չունի

Հաշվի առնելով Թեհրանի և Մոսկվայի շահագրգռվածությունը բազմակողմանի համագործակցության ընդլայնման նկատմամբ, ինչպես նաև ռուս-հայկական հարաբերությունների ռազմավարական բնույթը` Երևանի ներուժը ԵՏՄ և ՌԴ մերձեցման գործընթացում չի կարելի թերագնահատել։ Ի դեպ, ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստից հինգ օր առաջ Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելեց Հայաստան։ Ու թեև, այդ այցն արտաքին քաղաքական դաշտում փոփոխությունների չի հանգեցրել, այն պահանջում է ավելի լուրջ ուշադրություն։

Նախ` Ռոհանիի այցը խորհրդանշական էր։ Բազմիցս խոսվել է Իրանի նախագահի այցի մասին, բայց այն չի կայացել։ Դեռ նոյեմբերին Իսլամական հանրապետության մի շարք տեղեկատվական ռեսուրսներ գրում էին Երևան նախագահի այցի մասին։ Սակայն այն երկար սպասեցնել տվեց։

Президент ИРИ Хасан Роухани - Sputnik Արմենիա
Ռոհանիի գործը ծանր է` Ադրբեջան, Ղարաբաղ, Թուրքիա, Սիրիա…

Ռոհանին նախագահի պաշտոնում է 2013 թվականի օգոստոսից։ Բայց սա Հայաստան նրա առաջին այցն էր, թեև հարևան Ադրբեջանում նա եղել է երկու անգամ։ Հարկ կա արդյո՞ք ասելու, թե որքան խանդոտ են նման ուղևորություններին վերաբերվում երկար տարիներ ԼՂՀ հակամարտության մեջ գտնվող երկու կովկասյան պետությունների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Ինչևէ, Ռոհանին տարեվերջին Հայաստան այցելելով` վերականգնեց դիվանագիտական հավասարակշռությունը։

Հնարավոր չէ որոշակի կապ չտեսնել Իրանի նախագահի այցի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վերջերս Բաքու կատարած այցի միջև։ Իրանի Իսլամական պետության առաջնահերթությունների մեջ է հակամարտության կարգավորումը, և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի` անդրկովկասյան պետությունների և նրանց երեք հարևանների (Թուրքիա, Ռուսաստան, Իրան) ուժերով, ինչպես նաև արտաքին ուժերի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսրայել) միջամտություն թույլ չտալու (կամ գոնե`նվազեցնելու)։

Իսլամական հանրապետությունը սպառնալիք է տեսնում այդ միջամտության մեջ` Անդրկովկասի ինտերնացիոնալացման և իր հյուսիսային սահմաններին թշնամական կոնֆիգուրացիայի ստեղծման։

Թեհրանին չափազանց անհանգստացնում է ռազմատեխնիկական գործակցության ադրբեջանա-իսրայելական ակտիվությունը։ Պատահական չէ, որ իսլամական քաղաքականության ղեկավար մարմիններ և իսլամական հոգևորականության մի շարք ներկայացուցիչներ իրենց դժգոհությունը հայտնեցին Նաթանյահուի այցի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպման վերաբերյալ։ Արևմտյան Ատրպատականի գավառում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սեիդ Մեխդի Գորեյշին իսրայելական վարչապետի այցը Բաքու բնութագրեց որպես «անընդունելի», իսկ այաթոլլա Սեիդ Հասան Ամելին Բաքվի նկատմամբ Թել Ավիվի ցինիկ մոտեցումը որակեց որպես Իսլամական հանրապետության վրա հյուսիսից ճնշում գործադրելու փորձ։

«Աշխարհաքաղաքական միջավայրի» վերաբերյալ մտավախություններն, անկախ Արևմուտքի հետ հարաբերությունների որոշակի նորմալացումից, նախկինի պես ուժեղ են Իրանում։ Առավել ևս, որ փոխհամաձայնություն ձեռք բերելուց հետո միջուկային հարցով դրական դինամիկան բավականին անկայուն է, վստահության մակարդակը մի կողմից Թեհրանի միջև, մյուս կողմից Վաշինգտոնի և Բրյուսելի, չափազանց ցածր է, իսկ շատ հարցեր (հատկապես` Սիրիայի հակամարտությունը) առաջվա պես անջրպետ են մտցնում նրանց հարաբերություններում։

Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
ԵՏՄ անդամակցություն. Հայաստանը բարելավել է արտաքին առևտրի ցուցանիշները

Հիմա կարելի է հասկանալ, թե ինչու Իրանը չի ընդունում ԼՂՀ հակամարտության կարգավորման «հիմքային սկզբունքները» (ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների ձեռք բերած կոնսենսուսը)։ Հայ-ադրբեջանական սահմանին ապրիլին, հակամարտության սրացումից ընդամենը մի քանի օր հետո, Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասաց, որ իր երկիրը «պատրաստ է օգնել տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը», «եթե ԼՂՀ-ում հակամարտող երկու կողմերն էլ ցանկություն հայտնեն»։ Իսլամական հանրապետության համար անընդունելի է միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում, ինչը դիտվում է որպես ոչ տարածաշրջանային խաղացողների Անդրկովկաս ներխուժման քայլ։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ Իրանը չի արգելափակել և չի փակել շրջանները, որոնք 1991-1994 թվականների ռազմական գործողությունների ընթացքում զբաղեցվել էին հայկական ուժերով, այսինքն փաստացի տեղ էր թողնում չճանաչված ԼՂՀ-ի համար։

Այսպիսով, Ռոհանիի այցը Երևան որոշակի ազդակ էր և՛Բաքվին, և՛ նրա գործընկերներին։ Այն նաև փորձ էր ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայկական հայացքներին ավելի խորը ծանոթանալու, և հավանաբար, քննարկելու իրանական ռեսուրսների կիրառումը` դրա լուծման գործում։


Այնուամենայնիվ, բացի մեծ աշխարհաքաղաքական շահերից, երկու երկրները նաև մեծ շահագրգռվածություն ունեն տնտեսական կապերի ակտիվացման հարցում ։ Այսպես, 2014 թվականի մայիսին և 2016 թվականի հունիսին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Իրանի Իսլամական հանրապետություն այցի ժամանակ Հասան Ռոհանին ընդգծել է, որ շփումների ամբողջ ներուժը չի օգտագործվում։ Ինչպես արդարացիորեն նկատեց Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի փորձագետ Գևորգ Մելիքյանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար դեռ շատ բան է հարկավոր, հատկապես, մշակված և երկարատև ներդրումային նախագծեր։

Այնուամենայնիվ, Հայաստանի նկատմամբ Թեհրանի ուշադրությունը չի խոսում նրանց միջև որևէ դաշինքի ստեղծման մասին, ինչպես նաև Ադրբեջանի նկատմամբ Թել Ավիվի հետաքրքրությունը չի վկայում կայուն արտաքին քաղաքականության մասին։

Вардан Восканян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վարդան Ոսկանյան. Հայաստան-Իրան հարաբերություններում արդյունք կունենանք

Իսլամական հանրապետությունը չափազանց շահագրգռված է Անդրկովկասի բոլոր երկրների հետ հարաբերությունների դիվերսիֆիկացմամբ` կտրուկ ընտրություն չկատարելով Բաքվի և Երևանի միջև (ինչպես նաև պրագմատիկ կապեր ցանկանալով զարգացնել Թբիլիսիի հետ)։ Պետք չէ մոռանալ նաև մինչ օրս Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Թուրքիայի հետ համագործակցության ընդլայնման մեջ Իրանի շահագրգռվածության մասին։

Այսօր Կովկասյան տարածաշրջանում առաջին պլանում են ոչ թե բազմակողմանի կոալիցիաներն ու բլոկերը, այլ իրավիճակային և ընտրողական փոխգործակցությունը։ Նման մոտեցման շրջանակներում Ադրբեջանը կարող է զուգահեռաբար զարգացնել հարաբերությունները Իսրայելի և Իրանի հետ, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Հայաստանը` Իրանի, Վրաստանի և Արևմուտքի հետ, իսկ Թեհրանը, Մոսկվան և Վաշինգտոնը` փորձեն հավասարակշռություն պահել Երևանի և Բաքվի միջև։ Նման մոտեցման դեպքում շահեկան դիրք կզբաղեցնեն նրանք, ովքեր կկարողանան տարբեր խաղացողների բազմակողմանի շահերը առավելագույն հարմարեցնել սեփական շահերին։

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0