02:36 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Սոչի

Վերարտադրել են Տու-154-ի ավիավթարի պատկերը

© Sputnik/ Нина Зотина
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Սև ծովում կործանված Տու-154 օդանավի ինքնագրիչ սարքի վերծանումը թույլ է տվել վերարտադրել ավիավթարի պատկերը։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Գրաֆիկական պատկերման մեջ երևում է, որ բարձրություն հավաքելու ժամանակ օդանավի պոչային հատվածը կտրուկ ներքև է իջնում, ինքնաթիռը ձախ է թեքվում և ընկնում ծովը, Life.ru-ն տեսանյութ է հրապարակել այդ մասին:

Երեկ հաղորդվել էր, որ փորձագետները վերծանել են Տու-154 օդանավի ինքնագրիչ սարքը: Վերծանվել է օդաչուների խոսակցությունը, որն ընդհատվում է հետևյալ բացականչությամբ. «Փականները, գրողը տանի»: Դրանից հետո հնչում են «Հրամանատար, ընկնում ենք» բառերը:

Աղբյուրի խոսքով` «սև արկղի» ձայնագրիչի ժապավենը չի վնասվել ինքնաթիռի անկման ժամանակ: Երկրորդ պարամետրային ինքնագրիչի վերծանման աշխատանքները դեռ չեն սկսվել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ:

Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար:

 

Գլխավոր թեմաներ