08:12 24 մարտի 2017
Ուղիղ եթեր
Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

© President
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
4210

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի տոնական ուղերձը հրապարակել է Կրեմլի կայքը։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք Նոր տարվա ու Սուրբ ծնունդի կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։

Դիմելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ավանդը ԵՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակում ինտեգրման գործընթացների զարգացման գործում։

Պուտինն ընդգծել է, որ կողմերը կշարունակեն համատեղ աշխատանքները քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական ու մարդասիրական համագործակցության զարգացման և հրատապ միջազգային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի համակարգման գործում։

 

Գլխավոր թեմաներ