21:12 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը

35 – 0. Հաշիվը փոխել դեռ հնարավոր է

Brendan Smialowski / AFP
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Սերգեյ Բաբլումյան
151 0 0

Պղտոր հակառուսական խառնաշփոթը, որը տեղի է ունենում Ամերիկայի քաղաքական դաշտում, առանց զվարճալի դեպքերի չանցավ. ռուս դիվանագետների հետ միասին Ամերիկայի իշխանությունները, չգիտես ինչու, ուղարկում են Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսության խոհարարին: Թե ինչպես հասարակ խոհարարը ստանձնեց արյունարբու Շտիրլիցի դերը` Պետդեպարտամենտը չի բացատրում:

Ի՞նչ ունենք այսօրվա դրությամբ. Ամերիկայի դիվանագիտության պարտությունը ռուսականին՝ ջախջախիչ 35:0 հաշվով: 35 ամերիկացի դիվանագետ, չհաշված խոհարարներին, ինչպես աշխատում էին, այնպես էլ շարունակելու են աշխատել Մոսկվայում, նման որոշում էր կայացրել Պուտինը և դա, առանց չափազանցության, տաղանդավոր որոշում էր:

Ռուսաստանը տրամադրել չար կոկորդիլոսներին` մնալով Սպիտակ Ձյունանուշի կերպարում, Օբամային չհաջողվեց: Ինչպես և շատ այլ բաներ չհաջողվեց:

Զարմանալի է, Բարաք Օբաման ԱՄՆ-ի նախագահների երկար շարքում առաջին «կաղացող բադը չէր», բայց այսքան թփրտալ ու երկու ոտքով կաղալ՝ նման բան, կարծես, չի եղել:

Ի դեպ՝ «բադերի մասին»: Անհասկանալի է, որտեղից հայտնվեցին լուրերն այն մասին, իբրև թե Մոսկվան ամերիկացի դիվանագետների երեխաների համար դպրոցները փակում է ` որպես գոռոզ հարևանին վրեժխնդրություն ներկայացնելով (նկատի ունենալով Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը): Հիմարությունը վճռականորեն հերքվել էր:

Իսկ հետո ի՞նչ: Իսկ հետո ամերիկացիները պետք է ողջամտության թեստ անցնեն և եթե հաջողությամբ այն անցնեն, պարտությունը, ճիշտ է՝ կմնա, սակայն հաշիվն այդքան մեծ չի լինի, այն հնարավոր կլինի փոխել:

Ինչի՞ մասին է խոսքը: Ռուսաստանի նախագահի հրավերը Մոսկվայում ամերիկացի դիվանագետների երեխաներին՝ ծնողների հետ միասին ներկա գտնվելու Կրեմլում Ամանորի միջոցառմանը:

Եթե գան, ուրեմն, լավ, կաղում է միայն Բարաք Օբաման: Հակառակ դեպքում` նույնպես խնդիր չէ, Ձմեռ պապն ու Սանտա Կլաուսը չեն նեղանա:

Սպասե'ք թեստի արդյունքներին:

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ