02:30 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Ալեքսանդրովի անվան համույթի ելույթը

Մոսկվայի ուսումնարանը կանվանեն Սոչիում զոհված Վալերի Խալիլովի պատվին

© Sputnik/ Асатур Есаянц
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
28 0 0

Մոսկվայի ռազմաերաժշտական ուսումնարանը կկոչեն Սոչիում Տու-154 ավիավթարից զոհված Վալերի Խալիլովի անունով:

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ՝ Մոսկվաի ռազմաերաժշտական ուսումնարանը կկոչեն Սոչիի վթարի հետևանքով զոհված Ալեքսանդրովի համույթի գեղարվեստական ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վալերի Խալիլովի անունով, հայտնում է «Վեստի Սոչի» հեռուստաալիքը:

Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը Ռուսաստանի ռազմա-պատմական հասարակության հետ համատեղ կմշակի Վալերի Խալիլովի անվան հուշատաղտակի և համույթի բոլոր զոհված արտիստների և երաժիշտների հուշանշանի տեղադրման ծրագիրը:

«Մոսկվայի Պետդումայում պատրաստ են ուսումնասիրել հիշատակի հավերաժցման բոլոր առաջարկները»,- գրված է հաղորդագրության մեջ: ՌԴ ՊՆ տվյալների համաձայն, ներկա պահին Ալեքսանդրովի համույթի շենքում օպերատիվ շտաբ է գործում:

Դեկտեմբերի 25-ին Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ:

Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար:

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ