10:34 23 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Մարգարիտա Սիմոնյան

Մարգարիտա Սիմոնյան. RT-ն ընդամենը պատմում է այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում

© Sputnik/ Михаил Климентьев
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
13820

RT հեռուստաալիքն ընդամենը պատմում է իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում ԱՄՆ-ում, հայտարարել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. ԱՄՆ-ի սենատում, լսումների ընթացքում ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը «մտահոգություն է հայտնել RT հեռուստաալիքի գործունեության առիթով». նրա կարծիքով, հեռուստաալիքի գործունեությունն ուղղված է ԱՄՆ-ի դեմ: RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, մեկնաբանելով ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավարի արտահայտությունները, հայտարարել է, որ հեռուստաալիքն ուղղակի ցուցադրում է այն, ինչ տեղի է ունենում նրանց երկրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կլեպերի խոսքով՝ «RT-ն ակտիվորեն առաջ է մղում որոշակի տեսակետ, արհամարհանքով վերաբերվելով մեր համակարգին, ԱՄՆ-ին վերագրում երկերեսանիություն մարդու իրավունքների ոլորտում»: Միաժամանակ նա հեռուստաալիքին մեղադրել է «սուտ լուրեր» հրապարակելու և «սոցիալական ցանցերը» ԱՄՆ-ի դեմ որպես Ռուսաստանի տեղեկատվական գործունեության միջոց օգտագործելու մեջ, բայց ոչ մի ապացույց չի ներկայացրել:

«ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ RT-ն խարխլում է ամերիկյան համակարգը՝ ուղղակի պատմելով այն մասին, ինչ տեղի է ունենում երկրում», — ասել է Սիմոնյանը:

Նոյեմբերին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ ռուսական քարոզչության և «Իսլամական պետության» վտանգներին հակազդելու վերաբերյալ։

ԵՄ-ի ու Արևելյան Եվրոպայի նրա գործընկերների համար որպես հիմնական տեղեկատվական սպառնալիք նշվում են Sputnik գործակալությունը, Russian Today հեռուստաալիքը, «Русский мир» հիմնադրամն ու «Ռոսսոստրուդնիչեստվո» գործակալությունը։

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Գլխավոր թեմաներ