10:34 23 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Մոսկվա

Մոսկվայում ռեկորդային սառնամանիք է գրանցվել

© Sputnik/ Евгений Биятов
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
83 0 0

Օդերևութաբանները վստահեցնում են, որ ՌԴ մայրաքաղաքում այս տարվա Սուրբծննդյան գիշերը գրանցված սառնամանիքը վերջին 120 տարվա համար ռեկորդային է եղել:

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Սուրբծննդյան գիշերը ոչ միայն այս ձմեռվա ամենացուրտ գիշերն է եղել, այլև՝ 120 տարվա ընթացքում ամենառեկորդայինը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ֆոբոս» հիդրոօդերևութաբանական կենտրոնին:

«Մոսկվայում —29,9 աստիճան է գրանցվել, իսկ շրջաններում՝ —33,4»,- հայտնել է կենտրոնի մասնագետը:

Մոսկվայում սառնամանիքի պատճառով Հիդրոօդերևութաբանության կենտրոնի օդերևութաբանները վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել հունվարի 8-ի համար:

Рождественский московский мороз! #мороз #москва #коньково #январь2017

A photo posted by Natalia H. (Redwater) (@natalia.hunger) on Jan 6, 2017 at 11:48pm PST

 

«Նարնջագույն» մակարդակը նշանակում է, որ եղանակը վտանգավոր է, և կա բնական աղետների ու վնասների հավանականություն», — նշել են օդերևութաբանները:

Մոսկվայի ամենացուրտ Սուրբծննդյան գիշերը գրանցվել է 1891 թվականին, երբ ջերմաստիճանը հասել է —34.8 աստիճանի:

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ