02:29 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Գրքեր

Գրականությունը՝ «գրականության տարուց» մեկ տարի անց

© АРКА
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
2110

Sputnik-ի սյունակագիր Լև Ռիժկովը պատմում է ժամանակակից գրական գործընթացների մասին՝ ոչ բոլորին տալով բարձր գնահատականներ:

Sputnik, Լև Ռիժկով

Ռուսաստանում թրենդ է դարձել ամբողջ տարին մշակույթի ինչ-որ ուղղությանը նվիրելը. գրականության տարի (2015), կինոյի տարի (2016): Երբ անցկացնում էին գրականության տարի, իհարկե, ոչ ոք հրաշքի չէր սպասում: Սպասումները մեծ չէին. հնարավոր է` հանկարծ ինչ-որ երեխա հրաժարվեր պոկեմոններից և գիրք կարդար:

Գրականության տարին հեռացավ, և ցանկացած տոնի նման իր հետևից թողեց մի կույտ կեղտոտ ամաններ, ծաղկամաններում ծխախոտի մնացորդներ և դատարկության զգացողություն: 2016թ-ին արդեն չէին փառաբանում գրականությանը: Եվ ամեն դեպքում, ինչպե՞ս էր այն «ապրում»:

Մտքերի տիրակալները

Գրական գործընթացների ցուցիչներ կարող են լինել տոնավաճառները: Մոսկվայում դրանք անցկացվել են տարին մի քանի անգամ: Հետո տեղի են ունենում հանդիպումներ հեղինակների հետ: Այդ հանդիպումների ժամանակ ինչ-որ պահի հայտնվում են կենսուրախ երիտասարդներ՝ սելֆիի ձողերով, փիրսինգների փայլով: Այս տողերի հեղինակը մի քիչ մտահոգվեց. շնորհանդեսների ցուցակներում կարծես հայտնի անուններ չկային:

Հնարավոր է՝ ընթերցասեր երիտասարդության մոտ հայտնվել է մտքերի տիրակա՞լ: Եվ նրա՞նք են գրականության տարվա պտուղները: Անցնելով փիրսինգների և սելֆիի ձողերի միջով՝ ես հայտնվեցի հիացած բազմության մեջ, որոնց առջև նստած էր «ինսթագրամային» արտաքինով մի գեղեցկուհի և սրտիկներ էր նկարում անճաշակ գրքույկներում՝ ժպտալով երկրպագուների հետ լուսանկարվելիս: Պարզվեց, որ նա վիդեոբլոգեր է, որը որոշել է գիրք գրել խոշոր հրատարակչության համար: Եվ ահա նստած է երիտասարդության կուռքը, սրտիկ գրքի վրա, օդային համբույր լուսանկարչական խցիկին, երկրպագուները հիացած են. «Wow»:

Եվ այսպես երկար, առանց ընդմիջումի: Այս «սրտիկ-պաչիկ-վաուն» ժամանակակից բառապաշարի ցուցանիշն են:

Ռուսաստանում երեք հեղինակավոր գրական մրցանակներից երկուսը՝ «Մեծ գիրքը» և «Ազգային բեսթսելլերը», նվաճել է Լեոնիդ Յուզեֆովիչը՝ «Ձմեռային ճանապարհ» վավերագրական վեպի համար: Գիրքը լավն է, հիշվող: Այն պատմում է քաղաքացիական պատերազմի վերջին բռնկման՝ 1923թ-ին Յակուտիայում սպիտակգվարդիական գեներալ Պեպելյաևի ջոկատի և կարմիրների հակամարտության մասին:

Յուզեֆովիչը հավակնում էր նաև երրորդ մրցանակին՝ «Ռուսական բուկերին», բայց այն բաժին ընկավ Պյոտր Ալեշկովսկուն՝ «Ամրոց» վեպի համար: Կարճ ասած՝ այս գիրքը հնագետի և բյուրոկրատիայի դիմակայության մասին է:

Համաշխարհային միտումները

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է ռոք երգիչ Բոբ Դիլանին, որը գրող չէ: Նա մի վեպ ունի՝ «Տարանտուլը», որը գրվել է «գիտակցության հոսքի» մեթոդով, 1960-ականների «հոգեդելիկ հեղափոխության» բուռն շրջանում: Քննադատների կարծիքները հրեշավոր էին: «Տարանտուլի» մի նախադասություն 2003թ-ին «Spin» ամսագրի «Ամենաանհասկանալի նախադասություն՝ գրված երաժշտի կողմից» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը:

Եվ ո՞վ կարող էր ենթադրել, որ Դիլանի և գրականության հարաբերությունները նման երջանիկ ավարտ կունենան: Բուկերովյան մրցանակը շնորհվել է աֆրոամերիկացի Փոլ Բիտիին «Զեղչ» վեպի համար:

Անակնկալներ չկան

Հիմա տարվա նորույթների մասին: Լույս է տեսել Վիկտոր Պելյովինի «Մաֆուսաիլի ջահը կամ…» նոր վեպը, ինչպես նաև Զախար Պրիլեպինի «Կացարանը» վեպը:

Լյուդմիլա Ուլիցկայան տարեսկզբին թողարկել է «Յակոբի աստիճանը» վեպը, լույս կտեսնեն նաև Բորիս Ակունինի «Ռուսական պետության պատմությունը» նախագծի գրքերը:

Հիմա արտասահմանյան հեղինակների մասին: Ջոան Ռոուլինգը հիասթափվել է դետեկտիվներից, հիշել է միլիոնների կողմից սիրված հերոսին և թողարկել «Հարի Փոթերը և անիծված երեխան» պիեսը:

Հրատարակվել է Բուկերի անցած տարվա դափնեկիր Մառլոն Ջեյսմի «Յոթ սպանությունների համառոտ պատմություն» գանգստերական ասքը:

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ