17:07 23 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Մարիա Զախարովա

Զախարովան` Ղարաբաղի մասին. Որոշման բանալին երկու կողմերի ձեռքում է

© Sputnik / Кирилл Каллиников
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
33 0 0

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական դիվերսիայից հետո տիրող իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Ղարաբաղյան հիմնահարցի լուծման բանալին գտնվում է երկու կողմերի ձեռքում, հինգշաբթի, ճեպազրույցի ժամանակ, հայտնել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով ադրբեջանական դիվերսանտի մարմինը վերադարձնելու մասին հարցին։

«Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Երկու երկրները պետք է իրենց մեջ ուժ, իմաստություն և, իհարկե, դիվանագիտական հնարավորություններ գտնեն և բոլոր հնարավորություններն օգտագործեն այս բարդ իրավիճակը շտկելու համար (բարդ, ինչպես մենք ենք հասկանում)։ Որոշման բանալին երկու երկրների ձեռքում է», — ասել է նա։

Դեկտեմբերի 29-ին, վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը դիվերսիոն ներթափանցման փորձ էին ձեռնարկել։ Ադրբեջանցի դիվերսանտներից մեկի դին մնացել էր հայկական կողմում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հորդորել են վերադարձնել ադրբեջանցու դին։

Русская версия

Գլխավոր թեմաներ