00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանցիների համար նախատեսված արտոնությունները կգրավեն զբոսաշրջիկներին

© Sputnik / Asatur YesayantsЦерковь Кечарис в Цахкадзоре
Церковь Кечарис в Цахкадзоре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցիները Հայաստանը դեռ չեն դիտարկում որպես հանգստի համար նախատեսված երկիր, սակայն Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի համաձայնագրում Հայաստանի կառավարության կողմից մտցրած փոփոխությունները կարող են փոխել իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Ռուսաստանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի համաձայնագրի մեջ արված փոփոխությունները, զբոսաշրջային ռուսական միության ներկայացուցիչների կարծիքով, կխթանեն դեպի Հայաստան զբոսաշրջիկների ներհոսքը, հայտնում է Փրայմը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանության է արժանացրել ՌԴ-ի հետ առանց մուտքի վիզայի համաձայնագրում փոփոխություններ անելու մասին առաջարկը, որի համաձայն Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։ Ինչպես սպասվում է, երկու երկրներին կհաջողվի մինչև ամառ ավարտել բոլոր ներպետական ընթացակարգերը։

Заседание Правительства РА - Sputnik Արմենիա
ՌԴ քաղաքացիների համար Հայաստան գալն ավելի կհեշտանա

«Ռուսական տուրօպերատորների կարծիքով` Հայաստան ներքին անձնագրերով մուտք գործելու հնարավորությունն այդ երկիրն էլ ավելի գրավիչ կդարձնի ռուսաստանցիների համար։ Այսօր դա շատ արդիական է, քանի որ Հայաստան կարող են գալ և աշխատել ուժային և պետական կառույցների աշխատակիցներ», — գրված է զբոսաշրջային ռուսական միության հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Հայաստան կարող են գալ նաև ռուսական այն շրջանների բնակիչները, որտեղ օտարերկրյա անձնագրեր շատ չեն կիրառվում։

«Gp2Armenia» ընկերության ղեկավար Արկադի Կևորկովը համոզված է, որ այս քայլը կմեծացնի Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը։ «Սակայն, քանի դեռ Հայաստանը ռուսաստանցիների համար ձմեռային հանգստի երկիր չէ, այս պահին դժվար է գնահատել, թե ինչպես այս փոփոխությունը կանդրադառնա պահանջարկի վրա։ Դրա մասին կարելի է խոսել միայն փետրվարի վերջին, երբ մարդիկ կսկսեն գարնան և ամառվա համար տոմսերի մուտքագրում անել», — բացատրել է նա։

«ICS Travel» ընկերության առաջատար մենեջեր Ելենա Տապինսկայան համաձայն է գործընկերոջ հետ. զբոսաշրջային ուղևորությունների համար ԱՊՀ երկրներում գլխավոր խոչընդոտները շարունակում են մնալ վիզաներն ու թանկ չվերթերը։

Վիզաների հարցը Հայաստանը բարեհաջող լուծեց։ Նրա խոսքով` Հայաստանի հանրաճանաչությունը ռուսաստանցիների շրջանում ապահովում են նրա հարուստ էքսկուրսիոն հնարավորությունները, համեղ և առողջարար խոհանոցը, երկրի ներսում խելամիտ գները, երեք ժամից պակաս չվերթերը` առանց վիզայի մուտքի, բացի դա` այստեղ գրեթե բոլորը խոսում են ռուսերեն և գրեթե ամեն տեղ ռուբլի են ընդունում։

Հայաստանի Ազգային վիճակագրական տվյալների համաձայն` 2015 թվականին երկիր է այցելել 1.2 մլն զբոսաշրջիկ, որոնցից շուրջ 250 հազարը` ռուսաստանցիներ։ Ինչպես կարծում են տուրօպերատորները, տուրփաթեթներին այս ծավալում բաժին է հասնում 2.5%-ից ոչ ավելին։

Русская версия

Լրահոս
0