ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Օրեր առաջ կառավարության պաշտոնական լրահոսը հաղորդեց, որ հունվարի 24-ին վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Այսօր արդեն ՀՀ վարչապետի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում է:
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը:
ՀՀ և ՌԴ վարչապետերը կանդրադառնան նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը, ինչը կնպաստի տարբեր ուղղություններով հայ-ռուսական փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը: