00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վադիմ Անդրեևն ու արցախյան պատերազմի տեսատարեգրությունը

© Sputnik / Екатерина ЧесноковаСъемка телепередачи
Съемка телепередачи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս հեռուստաօպերատոր Վադիմ Անդրեևին հետմահու շնորհվեց Հայաստանի հեռուստաընկերության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի կոչում:

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Մոսկվայում, Միջազգային հեռուստատեսության խմբագրությունում տեղի ունեցավ Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերության (ВГТРК) լեգենդար հեռուստաօպերատոր Վադիմ Անդրեևին նվիրված հուշ-երեկոն։ Ընկերոջը հիշելու էին եկել գործընկերները, որոնց հետ աշխատել էր «Վեստի» ծրագրում, հայ լրագրողներն ու օպերատորները (նաև՝ Արցախից)։ 90-ականների սկզբին Անդրեևը մեկն էր նրանցից, որոնք ստեղծում էին ղարաբաղյան հակամարտության տեսատարեգրությունը։

«Նա նկարում էր պատերազմ, ավերածություններ ու մահ, բայց աշխատում էր հանուն խաղաղության, կյանքի և գեղեցիկի», — ասաց լրագրող Պյոտր Կորովյակովսկին։

Ղարաբաղ մեկնելուց առաջ Անդրեևն աշխատելու մարտական փորձ էր ձեռք բերել Աֆղանստանում։ Լրագրող Լեոնիդ Իոֆֆեի հետ էլ անցավ ղարաբաղյան ճակատային գծով։

«Ժամանեցինք Ստեփանակերտ և առաջինը տեսանք երեխաների դագաղների շարանը։ Իսկ Ասկերանում նկարահանումներն իրականացնում էինք բարձր կետից։ Վադիմի կադրերում քաղաքի բոլոր տանիքները խոցված էին արկերի բեկորներից», — հիշեց Իոֆֆեն։

Олег Пестов - Sputnik Արմենիա
Պեստը գնաց դեպի Սուրբ ծնունդ…

Արցախցի հեռուստաօպերատոր Ալբերտ Հարությունյանն էլ անկեղծ հուզված էր։ Նա խոստովանեց, որ շատ գործընկերներ է կորցրել, բայց նման երեկոյի առաջին անգամ է մասնակցում և շատ շնորհակալ է հրավերի համար. Ալբերտին ու Վադիմին ռազմաճակատային օպերատրական բարեկամությունն է միավորել։

Միջազգային հեռուստատեսության ղեկավար Ալեքսանդր Նեխորոշևը, որը երկար տարիներ գլխավորել է «Վեստի» հեռուստածրագիրը, ասաց. «Ո՞վ է ամբողջ հասակով կանգնում՝ մարտի դաշտն ու հարձակվող թշնամուն ցույց տալու համար։ Միայն օպերատորը։ Այդ պատճառով մենք միշտ շնորհակալ ենք լինելու այդ մարդկանց նրանց հավերժ սխրանքի համար։ Նրանց խիզախության համար, քանի որ նրանց աչքերով տեսանք ճշմարտությունը»։
Երեկոյին մասնակցեցին նաև հայ երաժիշտներ Ալեքսանդր Մովսեսյանն ու Գեղամ Օհանյանը, որոնք հարգանքի տուրք մատուցեցին իրենց արվեստով՝ քյամանչա ու դուդուկ նվագեցին։

Ղարաբաղում հայտարարված հրադադարից հետո Վադիմ Անդրեևը այլ թեժ կետեր տեղափոխվեց: Մահացավ անցյալ տարի…
Ականավոր հեռուստաօպերատրի վերջին պարգևը` Հայաստանի հեռուստաընկերության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի դիպլոմը, հանձնեցին նրա որդուն` Դմիտրիին։

Հոր աշխատանքները ներառվել են հայրենական վավերագրական ֆիլմի ոսկե ֆոնդում։ Երիտասարդ լրագրողներն այդ աշխատանքներով են ուսումնասիրում մարտական տեսարանների նկարահանման առանձնահատկությունները, սակայն նրա գործընկերները համոզված են, որ Վադիմն ուրախ կլիներ, եթե այդ գիտելիքները մի օր նրանց այլևս պետք չգային։

Русская версия

Լրահոս
0