00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայի Հայորդաց տանը ռուսալեզու սաները մրցեցին հայերենի իմացությամբ

© hayernaysorВоспитанники духовно-просветительского центра "Айордеац тун" в Москве приняли участие в конкурсе на знание армянского языка
Воспитанники духовно-просветительского центра Айордеац тун в Москве приняли участие в  конкурсе на знание армянского языка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայի «Հայորդաց տան» հայոց լեզվի ուսուցչուհի Երանուհի Ղազարյանի՝ I, II և III դասարանների սաներից բաղկացած «Նոր հայեր» և «Էրեբունի-Երևան» թիմերը մրցեցին հայերենի գիտելիքներով։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. «Խոսենք հայերեն, միայն հայերեն» խորագրով մրցույթում թիմերը՝ տրված բառերը ենթարկելով անհրաժեշտ ձևափոխության, կազմեցին նախադասություններ, թարգմանեցին մրցակից թիմի ներկայացրած տեքստը, ավագները պատասխանեցին Հայաստանին առնչվող հարցերին, հանպատրաստից թարգմանեցին ուսուցչուհու կողմից վերափոխված հեքիաթը,կատարեցին հայերեն երգեր, ներկայացան հումորային համարով։ Այս մասին հայտնում է hayernaysor.am-ը` հղում անելով «Հայորդաց տան» տեղեկատվական կենտրոնին։

Армянский алфавит - Sputnik Արմենիա
Հայոց այբուբենը՝ 1690 թվականի հոլանդական գրավյուրում

Ժյուրիի կազմում էին «Հայորդաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը, ուսուցչուհիներ Սվետլանա Միքայելյանը և Քնարիկ Պապիկյանը։ Չնայած մրցող թիմերում ընդգրկված էին բացառապես ռուսախոս սաներ, այսինքն՝ երիտասարդներ, ովքեր «Հայորդաց տուն» ընդունվելիս հայերեն մեկ բառ անգամ չեն իմացել, սակայն ժյուրին նրանց գնահատեց ամենայն խստությամբ։

Շուրջ երկու ժամ տևած հետաքրքիր ու հագեցած մրցույթում կես բալի տարբերությամբ հաղթեց «Էրեբունի-Երևան» թիմը։ Միավորի առավելությունը գոյացել էր երաժշտական համարից։

«Արդարության համար պետք է ասեմ, որ «Նոր հայեր» թիմը, որը բաղկացած է 3-րդ դասարանցիներից, շատ ավելի լավ է տիրապետում հայերենին, քան «Էրեբունի-Երևանը»։ Երկու թիմերում էլ ընդգրկված են բանիմաց և խելացի երիտասարդներ, սակայն հաղթեց այն թիմը, որը հայերեն երգն ավելի լավ կատարեց։ Սակայն դրանից մյուս թիմի գիտելիքները չեն պակասում, այլ միայն դաս է լինում, որպեսզի հաջորդ մրցույթներին թիմային մտածելակերպն ավելի բարձր լինի»,- դիմելով ներկաներին՝ ասաց Երանուհի Ղազարյանը։

«Խոսենք հայերեն, միայն հայերեն» խորագրին հավատարիմ՝ մրցույթի ողջ ընթացքում բոլորը խոսեցին բացառապես հայերեն՝ ցույց տալով, որ արդեն իսկ ունեն այն բառապաշարը, որն անհրաժեշտ է հայերենով հաղորդակցվելու և լեզուն ուսումնասիրելու համար։

Լրահոս
0