03:24 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Յուլյա Սամոյլովա

«Եվրատեսիլ». Ռուսաստանի պատվիրակի մասնակցության հարցը չի լուծվում

© jsvok
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Եվրատեսիլ (27)
36 0 0

Եվրոպական հեռարձակման միությունը կհետևի, որ Ռուսաստանը մասնակցի Եվրատեսիլ–2017։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Թեև Կիևը որոշել է «Եվրատեսիլի» ռուս պատվիրակ Յուլյա Սամոյլովային թույլ չտալ մասնակցել մրցույթին, այնուհանդերձ Եվրոպական հեռարձակման միությունը (EBU) հայտարարել է, որ կհետևի, որպեսզի Ռուսաստանն անպայման ներկա լինի այս տարվա մրցույթում։ Այս մասին Der Tagesspiegel-ին տված հարցազրույցում ասել է «Եվրատեսիլի» կազմկոմիտեի ղեկավար Ֆրանկ-Դիթեր Ֆրայլինգը։

Նա կոչ է արել Մոսկվային նախաձեռնություն դրսևորել փոխզիջման տարբերակ գտնելու հարցում և ռուսական պատվիրակությանը կշտամբել է, որ Կիևի որոշումից առաջ չի մասնակցել պարտադիր միջոցառումներին և հյուրանոցային համարներ չի ամրագրել Ուկրաինայում։

«Հենց սկզբից մենք հստակ հասկացրինք` մենք ակնկալում ենք, որ մրցութային ընտրություն անցած բոլոր մասնակիցները կարողանան մասնակցել։ Եթե ռուս պատվիրակի մասնակցությունն արգելող որոշումը դեռ ուժի մեջ է, ապա EBU-ն կփորձի երաշխավորել, որպեսզի Ռուսաստանն այնուամենայնիվ կարողանա մասնակցել»,- ասել է Ֆրայլինգը։

Նա ավելացրել է, որ Ուկրաինայի իշխանությունն այս կապակցությամբ պաշտոնական ծանուցում չի ուղարկել։

Այս տարի Ռուսաստանը «Եվրատեսիլ» մրցույթում պետք է ներկայացնի Յուլյա Սամոյլովան Flame Is Burning երգով։ Կիևն արգելել է նրան մուտք գործել իր երկրի տարածք` պատճառաբանելով, որ երեք տարի առաջ երգչուհին ելույթ է ունեցել Ղրիմում։

Русская версия

թեմա:
Եվրատեսիլ (27)

Գլխավոր թեմաներ