00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուդ Շավերշյան. մարդկանց օգնել պապս է սովորեցրել

© PhotoМамуд Шавершян
Мамуд Шавершян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանից Ռուսաստան տեղափոխված գործարար Մամուդ Շավերշյանի անունը հայտնի դարձավ, երբ ԶԼՄ–ները գրեցին, որ նա անվճար հաց է բաժանում։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան. Շնորհակալություն չակնկալելով` մարդկանց օգնելու միտքը պապս է սերմանել մեր մեջ, Sputnik Արմենիային ասաց Ստրունինո քաղաքի մթերային խանութներից մեկի սեփականատեր, ազգությամբ եզդի հայաստանցի գործարար Մամուդ Շավերշյանը։

Նա ծնվել և մեծացել է ՀՀ Արագածոտնի մարզի եզդիական Ռյա Թազա գյուղում։

Мамуд Шавершян - Sputnik Արմենիա
Ինչպես է Մամուդ Շավերշյանը «հաց բերող» դարձել Ռուսաստանում

«Կարելի է ասել` մինչ օրս այնտեղ եմ ապրում։ Առանց Հայաստանի ապրելն անհնար է։ Երբ ծնողներս ողջ էին, գյուղ էի այցելում տարին 5-6, երբեմն էլ 10 անգամ, այժմ միայն 1-2 անգամ», — ասաց Մամուդը։

Մամուդը մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է, սովորել է Կալինինգրադում։ Աշխատանքի բերումով դեռևս 1979 թվականին տեղափոխվել է Ռուսաստան, սակայն ընտանիքը շարունակում էր մնալ Հայաստանում, նա հաճախ էր այցելում նրանց, երբեմն` մի քանի ամսով։

Արդյունքում նրա ընտանիքը, բացի դստրիկից, տեղափոխվեց Ռուսաստան, սակայն բազմաթիվ բարեկամներն, այդ թվում եղբայրներն` ընտանիքով և քույրերը, շարունակում են ապրել գյուղում, այդ պատճառով կապը հայրենիքի հետ նա միշտ պահում է։

Ավելի քան 25 տարի Մամուդը զբաղվում է հացի մատակարարմամբ, իսկ վերջին 12 տարին` բարեգործությամբ. նա անվճար հաց է բաժանում։ Սկզբում նույն գործունեությունը Մոսկվայում էր ծավալում, այնուհետև Ստրունինոյում։

«Երբ ես տուն գնեցի Ստրունինոյում, տեսա, թե ինչ վիճակում են ապրում ոմանք։ Սկսեցի օգնել նաև նրանց։ 8 տարի է նույն բանն եմ անում», — ասաց Մամուդը։

Гаяне Бреиова - Sputnik Արմենիա
Ռեստորատոր Գայանե Բրեիովա. ինձ համար կարևոր է Հայաստանի հողից էներգիա ստանալը

Նա խոստովանում է, որ զգալի վնասներ է կրում, սակայն դրանք չեն ստիպի նրան դադարել հաց բաժանելը։ Նրան բերկրանք է բերում մարդկանց օգնելու հնարավորությունը։

«Ես օգնում եմ նաև Հայաստանի իմ դպրոցին, առանց դրա անհնար է։ Եթե վերանորոգում է անհրաժեշտ, եթե մարդիկ հագուստ չեն կարողանում գնել իրենց երեխաներին, ես աշակերտների համար գրքեր, պայուսակներ, գրենական պիտույքներ եմ գնում, ինչով կարողանում օգնում ենք», — ասաց գործարարը։

Մամուդն ասում է, որ այսպիսի հայտնիությանը նա չի ձգտել, քանի որ մարդկանց չի օգնում, որ հետո պարծենա դրանով։ Նա անում է դա իր համար։

«Այդպես են մեզ դաստիարակել ընտանիքում։ Պապս Հայրենական մեծ պատերազմից հետո հաշմանդամ էր դարձել։ Նա սիրում էր օգնել մարդկանց, ասում էր, որ ամեն օր պետք է բարի գործ անել, օգտակար լինել։ Կարծում եմ, որ իմ նման վարքագծի պատճառը հենց դա է», — ասաց Մամուդը։

Ընտանիքը աջակցում է Մամուդին. եթե նա այդպես է վարվում, ուրեմն դա է ճիշտը։

Մամուդի հետ կապ հաստատելուց առաջ Sputnik Արմենիայի թղթակիցներին սոցցանցերի մի քանի օգտատերեր դիմեցին, հետաքրքրվելով, թե ինչպես կարելի է օգնել Մամուդին։ Մենք փոխանցեցինք նրան մարդկանց խնդրանքը։

«Կարող եմ միայն մի խորհուրդ տալ. թող նրանք լավ մարդիկ լինեն, գնահատեն ամեն լավը, այն ամենն, ինչ մյուսներն անում են նրանց համար։ Ուրիշ ոչինչ», — ասաց Մամուդը։

Ինչ վերաբերում է մարդկանց բացասական վերաբերմունքին ու արձագանքին, ովքեր Շավերշյանի օգնությունը պարտավորություն են համարում, Մամուդը խոստովանում է, որ մարդկանց օգնում է նրանցից շնորհակալություն չակնկալելով։

«Ես միայն մի բան գիտեմ` Աստված ասել է` եթե բարություն ես անում, մի պարծեցիր դրանով։ Եթե բարին ես անում, ես քեզ այն վերադարձնում եմ։ Այ թե ինչն է կարևոր ինձ համար», — ասաց Մամուդը։

Առիթից օգտվելով` Շավերշյանը բարևներ ուղարկեց հայերին և եզդիներին` երկու եղբայրական ժողովուրդներին։

Русская версия

Լրահոս
0