00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոհանիի մոսկովյան այցն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент Исламской Республики Иран Хасан Роухани
Президент Исламской Республики Иран Хасан Роухани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ընդունել է իրանցի գործընկերոջը` Հասան Ռոհանիին։ Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը վստահ է, որ մոսկովյան այս այցը քաղաքական ենթատեքստ ունի, սակայն ամեն ինչ արվում է, որ հանրության ուշադրության կենտրոնում տնտեսական ոլորտի խնդիրները լինեն։

Ի սկզբանե հասկանալի էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Ռուսաստան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցին տնտեսական ենթատեքստ է տրվելու, անչափ կարևորվելու են էներգակիրների շուկայում երկու պետությունների համագործակցությունը, լոգիստիկ խնդիրները, առևտուրը:

Պետք է նշել, որ թեև երկու պետությունների բարիդրացիական հարաբերությունները շատ արագ են զարգանում, այնուհանդերձ առևտուրը դեռ բավական ցածր մակարդակի վրա է: Ռուսաստանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությունն ընդամենը 2 միլիարդ դոլարի է հասնում, ինչն այդպիսի խոշոր տնտեսություն ունեցող երկրների համար շատ փոքր թիվ է։ Այս համատեքստում բավական հետաքրքիր է այն փաստը, որ Ռոհանիի այցի նախօրեին ռուսաստանցի ու իրանցի վերլուծաբանները հենց տնտեսական սեգմենտն էին հիմնականում ներկայացնում:

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Մերձավոր Արևելքում Իրան-Իսրայել հարաբերությոնների սրման նոր փուլ է ուրվագծվում

Սակայն ակնհայտ է, որ երկու պետությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում լինելու են ռազմաքաղաքական հարաբերությունները։

Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանը այնպիսի իրավիճակում են հայտնվել, որ իրար հետ համատեղ գործելն ու առնվազն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրար աջակցելը երևի թե պարտադիր է դառնում: Մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սիրիայի զարգացումները որակապես նոր փուլ են թևակոխում: Ու այդ երկրի ապագան որոշվելու է արդեն այն տեսանկյունից, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության օրերը բառացիորեն հաշված են, ու ժամանակն է ճշտել տարածաշրջանի գլխավոր խաղացողների հետագա գործողությունները:

Արևմտյան կոալիցիան, որին ղեկավարում է Միացյալ Նահանգները, ամեն ինչ անում է, որպեսզի Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դրվի միջազգային քաղաքական հարթակներում, սակայն և՛ ռուսների, և՛ իրանցիների համար գոյություն ունի մի կարևոր պայման` Սիրիան չպետք է փլուզվի:

Ու քանի որ Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանը այսօր արդեն կարող են իրենց թույլ տալ հաղթողի դիրքերից խոսել այն հարթակներում, որտեղ Սիրիայի ապագան է որոշվում, ապա սիրիական պետականության փլուզումը, ինչը դեռ մեկ տարի առաջ շատ մոտ էր թվում, հիմա արդեն բավական հեռացել է:

Вардан Восканян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ի՞նչ կշահի Հայաստանը Իրանի ու Թուրքմենստանի հետ գործակցությունից

Սակայն այդ ամենը հանգեցրեց նրան, որ տարածաշրջանում անչափ ակտիվություն է ցուցաբերում արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի մեկ այլ անդամ` Իսրայելը:

Թել Ավիվում վախենում են, որ եթե Սիրիայում ընթացող պատերազմը երկրի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների հաղթանակով ավարտվի, ապա Իրանն իր դիրքերը անչափ կամրապնդի տարածաշրջանում: Ավելին, լոգիստիկ առումով ուղիղ ցամաքային կապ կհաստատի Պաղեստինի հետ։ Իսկ նման զարգացումները հրեաների համար պարզապես անթույլատրելի են:

Ըստ երևույթին հենց այդ հանգամանքով է բացատրվում Իսրայելի վերջին շրջանի ագրեսիվությունը: Ի դեպ, պաշտոնական Թել Ավիվը չի էլ թաքցնում, որ իրեն անհանգստացնում են սիրիական զարգացումները։ Անհանգստացած է, որ Բաշար ալ Ասադի հաղթանակը սարերի հետևում չէ, ու որ Իրանն այդ պարագայում իսկապես անչափ կուժեղանա:

…Ռոհանիի այցը Մոսկվա, ըստ երևույթին, իսկապես առաջին հերթին հենց Սիրիայի հետ է կապված, ինչի մասին ո՛չ Ռոհանին, ո՛չ էլ Պուտինն առանձնապես չեն բարձրաձայնի: Սակայն ի սկզբանե, դեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուի` Մոսկվա այցելելուց հետո պարզ էր, որ Ռուսաստանի ու Իրանի նախագահները փակ դռների հետևում նախատեսված զրույցում շոշափելու լուրջ թեմաներ ունեն:

Թե ինչ պայմանավորվածություններ կունենան նախագահները, ինչպիսի գործելաոճ կընտրեն, ցույց կտա ոչ թե հանդիպումից հետո նախատեսված ասուլիսը, այլ Սիրիայում ընթացող հետագա զարգացումները:

Լրահոս
0