07:41 29 ապրիլի 2017
Ուղիղ եթեր
Ղրիմ

Պուտինը Ղրիմից արտաքսվածներին, այդ թվում՝ հայերին արտոնություններ է տալիս

© Sputnik/ Артем Креминский
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
9120

Շուտով ուժի մեջ կմտնի 1944թ. Ղրիմից արտաքսված ազգերի, այդ թվում՝ հայերի համար արտոնությունների մասին հրամանագիրը։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դաշնային օրենք է ստորագրել, որով նախատեսվում է 1944թ. Ղրիմից արտաքսված ազգերի, այդ թվում՝ հայերի համար արտոնությունների մասին հրամանագիրը:

Համապատասխան փաստաթուղթը, որն ընդունել է ՌԴ Պետդուման ապրիլի 5-ին և հավանության արժանացրել 2017թ. ապրիլի 12-ին, հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Նոր օրենքի համաձայն՝ Ղրիմից արտաքսված քաղաքացիները կարող են շրջանցել ժամանակավոր կացության թույլտվության միջոցով բնակություն ստանալու մասին կանոնները:

Արտոնությունները գործելու են ոչ միայն անօրինական արտաքսված քաղաքացիների, այլև նրանց հարազատների համար։

Русская версия

Գլխավոր թեմաներ