22:28 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Լոլիտա Շեյդլին Բալայան

Աչքեր, որոնք ինձ են նայում. Լոլիտա Բալայան` լավագույն լուսանկարիչ ուսանողուհին

© FB profile
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
2730

Լոլիտա Շեյդլին Բալայանը ճանաչվել է Մոսկվայի լավագույն սկսնակ լուսանկարիչ` ռուսական բուհերի ուսանողների շարքում։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողուհի Լոլիտա Շեյդլին Բալայանի աշխատանքները լավագույնն են ճանաչվել CHIC STUDENT AWARDS մրցույթում։

Ռուսական բուհերի ուսանողներին CHIC STUDENT AWARDS մրցանակի հանձնման երկրորդ արարողությունը տեղի ունեցավ նախօրեին, Մոսկվայում։

Բալայանի լուսանկարների առանձնահատկությունը այն է, որ դրանցում բացառապես աչքեր են պատկերված։ Այդ կադրերը գերել են ժյուրիի անդամներին, նրանք էլ աղջկան հաղթող են ճանաչել Photo Chic անվանակարգում` լուսանկարչական ոլորտում ունեցած ձեռքբերումների համար։

«Ես ներկայացնում էի աչքերի հետ կապված նախագիծս։ Վերջին երկու տարիների ընթացքում ես արխիվ եմ հավաքում, լուսանկարում եմ շրջապատող մարդկանց աչքերը. անցորդներ, ծանոթներ, ընկերներ։ Այժմ հավաքածուիս մեջ ավելի քան երեք հարյուր աչքեր կան», — Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Բալայանը։

Նա նշեց, որ վաղուց է իմացել մրցույթի մասին, սակայն մասնակցության հայտ երբևէ չի ներկայացրել։

«Իսկ հետո ինձ գրեց կազմակերպիչներից մեկը, որը տեսել էր լուսանկարներս և առաջարկեց մասնակցել։ Ավելի ուշ ես իմացա, որ մտերիմ ընկերուհիս ինձանից գաղտնի իմ անունից հայտ էր ուղարկել մրցույթին մասնակցելու համար, այնպես որ դժվար է ասել` հրավիրել են ինձ, ես եմ եկել, թե ինձ բերել են», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Որպես մրցանակ Բալայանը հնարավորություն է տրվել կոնցեպտուալ լուսանկարի ուսուցման դասընթաց անցնել Լուսանկարչական դպրոցում։

«Նրանք շատ հավանեցին նախագիծս և առաջարկեցին լուսանկարների ցուցահանդես անցկացնել իրենց հարթակի վրա», — նշեց Բալայանը։

CHIC STUDENT AWARDS միջազգային մրցույթն ամենամյա է։

Русская версия

Գլխավոր թեմաներ