06:47 22 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Գարիկ Մարտիրոսյան

Comedy Woman–ի համար, կամ ինչպես հայը խնդրեց սենեգալցուն՝ երգել հրեայի համար

© Sputnik/ Екатерина Чеснокова
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Հայտնի հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը կնոջ ծննդյան օրվա առթիվ յուրօրինակ նվեր մատուցեց։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հայտնի ռուսաստանաբնակ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կին Ժաննա Լևինան շարունակում են յուրահատուկ նվերներ փոխանակել։ Ամուսնու ծննդյան օրվա առթիվ Լևինան նրան մանղալի տեսքով տորթ էր նվիրել։ Հետո էլ Մարտիրոսյանի հերթն եկավ կնոջը զարմացնելու։

Լևինայի ծննդյան օրը Մարտիրոսյանը, որը ընտանիքի հետ հանգստանում էր Փարիզում, խնդրել է սենեգալցի փողոցային երաժշտին՝ Ժաննայի համար Happy Birthday to you երգը կատարել ջեմբեով (աֆրիկյան թմբուկ)։

Երաժշտական շնորհավորանքի տեսահոլովակը Լևինան տեղադրել է Instagram-ում։

«Աֆրիկյան ժողովրդական երգն այն մասին է, թե ինչպես մի անգամ հայը խնդրեց սենեգալցուն հրեայի համար անգլիական երգ կատարել ֆրանսերեն»,- գրել է Լևինան։

 

Русская версия

Գլխավոր թեմաներ