10:10 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խումբը Սանկտ Պետերբուրգում «Լողափ» է բացել

© Gisher
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
16 0 0

«Տաշիր» ընկերությունների խումբը Սանկտ Պետերբուրգում լողափնյա սպորտի կենտրոն է բացել։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. «Տաշիր» ընկերությունների խումբը լողափնյա սպորտի եզակի կենտրոն է բացել Սանկտ Պետերբուրգում։ Կենտրոնը գտնվում է «ՌԻՕ» առևտրաժամանցային համալիրում։ Այս մասին հայտնում է Zdanie.info կայքը։

Լողափնյա սպորտի կենտրոնում ներառված են հանգստյան և մարզական գոտիներ, որտեղ վոլեյբոլի հինգ և ֆուտբոլի մեկ դաշտ կա։ Կենտրոնի բուն տարածքը որպես լողափ կգործի։

«ՌԻՕ» » առևտրաժամանցային համալիրի տնօրեն Մարատ Աբրահամյանի խոսքով` «Լողափ» կենտրոնը կաշխատի ամբողջ տարի։

«Փակ տարածք է, որի ջերմակառավարումը թույլ է տալիս ամռանը հարմարավետ մթնոլորտ ստեղծել, իսկ ձմռանը` պահպանել ջերմությունն ու ամառվա պատրանք ստեղծել», — ասաց նա։

Ապագայում կենտրոնում կբացվի լողափնյա վոլեյբոլի մանկական խմբակ, կիրականացվեն բարեգործական մրցաշարեր, իսկ մանկատների սաների համար տոնակատարություններ կկազմակերպվեն։

Русская версия

Գլխավոր թեմաներ