ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Երկուշաբթի Սարատովի շրջանային դատարանը որոշել է բնակչին զրկել առյուծ պահելու իրավունքից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Եղիշե Երոյանի առյուծն ավելի վաղ` ապրիլի 24-ին, հարձակվել էր 15-ամյա դեռահասի վրա։ Դեպքը տեղի էր ունեցել Էնգելս քաղաքում: Տղան ստացել էր թեթև քերծվածքներ և տեղափոխվել էր հիվանդանոց։ Քաղաքի դատախազությունը պահանջել է առգրավել կիսաազատ պայմաններում գտնվող Մայա մականունով առյուծին իր հայ սեփականատեր Եղիշե Երոյանից:
«Դատարանը որոշել է արգելել Երոյանին տանն առյուծ պահել և առգրավել է այն։ Դատարանի որոշումը ենթակա է անհապաղ կատարման»,- ասել է դատավոր Նատալյա Սավենկովան:
Այժմ առյուծին կարող են ուղարկել Սարատովին ամենամոտ գտնվող Պենզա քաղաքի կենդանաբանական այգի: