06:52 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ղրիմ

Հայերը Ղրիմի բնակիչներին կցուցադրեն ազգային մշակույթը

© Sputnik/ Артем Креминский
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
5310

Եվպատորիայում հունիսի 17–ին և 18–ին կանցկացվի հայկական մշակույթի փառատոն։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հայկական մշակույթի փառատոնը, որի ժամանակ կներկայացվեն խոհարարական, ազգային, արհեստագործական և երաժշտական ավանդույթները, նվիրված կլինի Եվպատորիայի հայկական ազգային և մշակութային ինքնավարության 25-ամյակին, Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցու 200-ամյակին, Հայ առաքելական եկեղեցու Ռուս և Նոր–Նախիջևանի հայոց թեմի հաստատման 300-ամյակին և հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազավսկու 200-ամյակին, հայտնում է Ղրիմի զբոսաշրջային պորտալը։

«Հայկական բակ» մշակութա–ազգագրական կենտրոնի տնօրեն Արամ Գրիգորյանի խոսքով` Եվպատորիայի փառատոնը կմեկնարկի դեկորատիվ–կիրառական և պատկերավոր արվեստի ցուցահանդեսով և հայկական ազգային խոհանոցի ճաշատեսակների շնորհանդեսով։

«Հունիսի 10-ից 17-ը Դուվանովսկի փողոցում Եվպատորիայի բնակիչներն ու հյուրերը կկարողանան ծանոթանալ հայ ժողովրդի գեղարվեստական և խոհարարական ավանդույթներին։ Տոնը կշարունակվի երեկոյան Թատերական հրապարակում մանկական ազգային և մշակութային ստեղծագործական համույթների ելույթներով», – նշեց Գրիգորյանը։

Օրը կառանձնանա Դոնի Ռոստովի «Անի» հայկական համույթի ելույթով Թատերական հրապարակում։ Հանդես կգան նաև Ղրիմի հայկական համույթները` «Արարատ» ժողովրդական պարի համույթը, «Խայտարմա» երգ ու պարի ղրիմա–թաթարական համույթը, ինչպես նաև Դոնի Ռոստովի Սուրբ Համբարձման հայկական եկեղեցուն կից գործող «Զվարթնոց»։ Հաջորդ փառատոնային օրը կսկսվի Սուրբ Նիկողայոս եկեղեցում մատուցված պատարագով։ Փառատոնը կավարտվի Դոնի Ռոստովի հայերի «Անի» համույթի համերգով։

Русская версия

Գլխավոր թեմաներ