10:41 22 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Պոկլոննայա լեռ

Առաքել Մարտիկյանը կմասնակցի «Խիզախության ճանապարհ» մրցավազքին

© Sputnik/ Максим Блинов
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Զրահատեխնիկայով իրականացվող ամենաերկար մրցարշավը կընդգրկվի Ռուսաստանի ռեկորդների գրքում։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հայ զինվորական Առաքել Մարտիկյանը ներկա կլինի «Խիզախության ճանապարհ» մրցավազքի բացման արարողությանը, որը կանցկացվի հունիսի 17-ին Մոսկվայում, Պոկլոննայա լեռան վրա։ Այս մասին հայտնում է «Ռազմատեխնիկական միություն» ակցիայի կազմակերպիչը։

«Խիզախության ճանապարհ» հայրենասիրական ակցիայի շրջանակում «զրահավազք» կանցկացվի, որի երթուղին լիովին կկրկնի խորհրդային զորքերի` 1941 թվականին անցած ճանապարհը։

Միջոցառման մասնակիցները ռեկորդ կսահմանեն, որը կընդգրկվի Ռուսաստանի ռեկորդների գրքում` որպես զրահատեխնիկայով իրականացված ամենաերկար մրցարշավ։ Նրանք հունիսի 22-ին կմասնակցեն նաև Բրեստ քաղաքում կայանալիք միջոցառումներին և ընդհանուր առմամբ կհաղթահարեն 2 300 կմ ճանապարհ։

Միջոցառման նպատակն է հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, նաև ամրապնդել Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների մշակութային կապերը։

«Խիզախության ճանապարհ» ակցիան սեփական աչքերով տեսնելու հնարավորություն կունենա մոտավորապես 6 մլն մարդ, միաժամանակ 15 մլն մարդ էլ կկարողանա այն դիտել հեռուստատեսությամբ և համացանցում։

Русская версия

Գլխավոր թեմաներ