00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբու Բաքր ալ-Բաղդադիի չեզոքացումը. Կրեմլը հաղթաթուղթ ներկայացրեց

© Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցБоевая авиация РФ нанесла точечные удары по позициям ИГ в Сирии
Боевая авиация РФ нанесла точечные удары по позициям ИГ в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ՊՆ–ն հայտարարել է «Իսլամական պետության» առաջնորդի հավանական ոչնչացման մասին։ Այդ տեղեկությունը դեռ չի հաստատվել, սակայն ակնհայտ է, որ ռուսական օդատիեզերական ուժերը նախկինից ավելի ուժգին հարվածներ են հասցրել ջիհադականներին։

Ռուսական ավիացիայի հարվածը վկայում է, որ Կրեմլը պատրաստվում է Սիրիական պետության տարածքային ամբողջականության համար վճռորոշ պայքար մղել։

Սիրիայի թեման կրկին հայտնվել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանի որ ռազմադաշտերում դեպքերն էլ ավելի արագ են սկսել զարգանալ: Ակնհայտ երևում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վերջին օրերն է գոյատևում, քանի որ այդ ահաբեկչական կազմակերպության պարտություններն արդեն չափից ավելի շատ են:

Пальмира, Сирия. Развалины величественных сооружений, принадлежащих к числу лучших образцов древнеримской архитектуры и признанных ЮНЕСКО памятником Всемирного наследия. - Sputnik Արմենիա
Ծուղակ ջիհադականների համար 2. թակարդը փակվում է

Օրեր առաջ նույնիսկ հայտնի է դարձել, որ ռուսական օդատիեզերական ռազմական ուժերն այնպիսի հարված են կարողացել հասցնել Իսլամական Պետության զինված խմբավորումներին, որ դրանից հետո խալիֆաթը դժվար թե կարողանա վերականգնվել:

Խոսքն այն մասին է, որ ռուսները Ռաքքայի մոտակայքում, ռազմական հետախուզության տվյալներն օգտագործելով, այնպիսի մի ուժգին հարված են հասցրել ջիհադականներին, որ 300 զինյալ ահաբեկչներից բացի, երկու տասնյակից ավելի հրամանատարներ են ոչնչացվել, այդ թվում` խմբավորման առաջնորդ Իբրահիմ Աբու-Բաքր ալ-Բաղդադին, որի անձի վրա էր դրված ամբողջ խալիֆաթի ռազմական կառույցի պաշտպանության ու գոյատևության խնդիրը:

Ջիհադական ռազմական առաջնորդի վերացումը շատ ավելի կարևոր ենթատեքստեր կարող է ունենալ, քան առաջին հայացքից է թվում: Այն հանգամանքը, որ ռուսական օդատիեզերական ուժերը Աբու Բաքր ալ-Բաղդադիին հենց Ռաքքայի մոտակայքում են ոչնչացրել, այսինքն այնտեղ, որտեղ, ըստ տրամաբանության, ամերիկյան զինյալներն են, այսպես ասած, եղանակ ստեղծում, անչափ հետաքրքիր հանգամանք է:

Չէ՞ որ Ռաքքան պաշարել են քրդական այն խմբավորումները, որոնք Միացյալ Նահանգների հովանու ներքո են գործում ու, ըստ տրամաբանության, ռուսական ռազմական ավիացիան չպետք է այնտեղ ինքնուրույն ինչ-որ գործողություններ իրականացներ։ Բայց դե արի ու տես, որ Կրեմլը ռազմական ուժի ցուցադրական կիրառում է թույլ տվել։ Տեսնես ինչո՞ւ…

Այս ամենը շատ ավելի խոր ենթատեքստ ունի ու կապված է այն հանգամանքի հետ, որ Միացյալ Նահանգներին պարզապես ձեռնտու չէր այսօր խմբավորման առաջնորդ Իբրահիմ Աբու Բաքր ալ-Բաղդադիին վերացնել: Չէ՞ որ դա կնշանակի, որ «Իսլամական պետության» հետ պայքարն արդեն ոչ թե ենթադրաբար, այլ փաստացի է ավարտական փուլ թևակոխել։ Իսկ ջիհադական խմբավորմանը ոչնչացնելուց հետո ամերիկյան ռազմական ուժերի ներկայությունը Սիրիայում արդեն ոչնչով հնարավոր չի լինի բացատրել:

Вашингтон перед инаугурацией Д.Трампа - Sputnik Արմենիա
«Թրամփի ցուցակը». ջիհադական բումերանգի վերադարձը

Բազմաթիվ անգամ նշվել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարած արևմտյան հակաահաբեկչական կոալիցիան հնարավորինս կհետաձգի «Իսլամական պետության» վերջնական տապալումը, ու այն հանգամանքը, որ ամերիկյան օդուժն արդեն բազմաթիվ հարվածներ է հասցրել Բաշար Ասադին հավատարիմ մնացած սիրիական կանոնավոր բանակի դիրքերին, հենց այդ մասին է վկայում:

Օրերս մի հանգամանք էլ է ի հայտ եկել: Լրատվամիջոցները զարմանքով անդրադարձան մի փաստի. ամերիկացիները, ոչ ոքին տեղյակ չպահելով, Հորդանանի տարածքից դեպի Սիրիական Աթ Թանֆ քաղաք են տեղափոխել HIMARS հրթիռային համակարգերը: Այն քաղաք, որի մատույցներում վերջերս Միացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի անգամ հրթիռակոծել ու ռմբակոծել են սիրիական կանոնավոր բանակի առաջատար ստորաբաժանումները:

Աթ Թանֆում, ի դեպ, հենց ամերիկյան այն ռազմաբազան է տեղակայված, որտեղից Միացյալ Նահանգներին պատկանող ռազմական ուժերն են գործում: Նույնիսկ Ռաքքայի շուրջ ընթացող զարգացումներն Աթ Թանֆից են ղեկավարվում:

Դե հիմա, երևի թե, հասկանալի է, թե ամերիկացիներն ինչու էին ուզում կասեցնել սիրիական բանակի առաջխաղացումը հենց այս ուղղությամբ: Բայց սա դեռ վերջը չէ:

Հարցն այն է, որ Աթ Թանֆով է անցնում այն ճանապարհը, որն իրար է կապում Դամասկոսն ու Իրաքի մայրաքաղաք Բաղդադը: Իսկ Բաղդադից այն կողմ` մինչև Իրանի սահմանն արդեն ազատ է:

Ու եթե այս ճանապարհը հանկարծ սիրիական կանոնավոր բանակի հսկողության տակ հայտնվի, ապա հնարավոր կլինի խոսել այն մասին, որ Իրանը վերջապես իր ուզածին հասավ ու դեպի Սիրիա ցամաքային երթուղի ստացավ, ինչից և՛ ամերիկացիները, և՛ իսրայելցիներն անչափ վախենում են հենց սիրիական ռազմական արշավի սկզբից:

Ամերիկացիները հայտարարել են, որ «Իսլամական պետության» հետ պատերազմական գործողությունները դեռ առնվազն մի քանի ամիս կշարունակվեն, քանի որ խմբավորման առաջնորդ Իբրահիմ Աբու-Բաքր ալ-Բաղդադին ողջ է ու բոլոր լուրերն այն մասին, թե ամերիկյան հատուկ ծառայությունները նրան վերացրել են, չեն հաստատվել։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Թրամփը անձամբ է հայտարարել, որ Միացյալ Նահանգները Սիրիան Իրաք կամ Աֆղանստան չի դարձնի

Խոսքն այն ռազմական ու քաղաքական գործիչ — ջիհադականի մասին է, որի հետ բավականին մտերմիկ հարաբերություններ ուներ, օրինակ, հայտնի ամերիկացի սենատոր Մաքքեյնը…

Ու Սիրիայում տեղակայված ռուսական օդատիեզերական ռազմական ուժերի Գենշտաբը որոշում է կայացրել ձիու քայլ կատարել և, օգտագործելով հատուկ ծառայության ու ռազմական հետախուզության տվյալները, իմացել է, որ Ռաքքայի մոտակայքում մայիսի 28-ին «Իսլամական պետության» ռազմական բարձր հրամանատարությունը խորհրդակցություն է հրավիրում:

Ի դեպ, հայտնի է նույնիսկ խորհրդակցության թեման. խոսքը Իսլամական Պետության մայրաքաղաքը Ռաքքայից Դեր Զոր տեղափոխելու մասին է… Սակայն դա, փաստորեն, արդեն ակտուալ չէ, քանի որ ռուսական ավիացիան կանխել է այդ բոլոր փորձերը, այսինքն ռազմական ուժերը Ռաքքայից Դեր Զոր տեղափոխելը:

Փաստն այն է, որ ռուսները «Իսլամական պետության» ռազմական ներուժը մեկ հարվածով գլխատեցին: Ու հիմա արդեն ամերիկացիները մտածելու լուրջ թեմա ունեն, թե ինչպես պետք է բացատրել միջազգային հանրությանը` ինչու են իրենց զինված ուժերը դեռ Սիրիայի տարածքում ու, առավել ևս, ինչու են հիմա, այսօր իրենց HIMARS հրթիռային համակարգերը Հորդանանից տեղափոխել Աթ Թանֆ։

Արդեն ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարող երկու կոալիցիաները մրցավազքի մեջ են հայտնվել` ով ինչքան տարածք կկարողանա իր հսկողության տակ վերցնել մինչև այն պահը, երբ պաշտոնապես կհայտարարվի, որ «Իսլամական պետություն» կոչվող կեղծ խալիֆաթը վերջնականապես շունչը փչել է:

Ինչևէ: Այդ ամենից հետո արդեն Սիրիայում բավականին բարդ քաղաքական կոնսուլտացիաներ են սկսվելու, որոնք հավանաբար մի քանի տարի ևս կտևեն: Ու այդ քաղաքական մարտում երկու կողմի տեսակետներն էլ ակնհայտ են ու հասկանալի:

Այն կոալիցիան, որը փաստացի Ռուսաստանի Դաշնությունն է ղեկավարում, մի խնդիր ունի` ոչ մի դեպքում թույլ չտալ, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը խարխլվի: Արևմտյան կոալիցիան հակառակը` պետք է ամեն ինչ անի, որ նույնիսկ եթե պարտվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու հարցում, ապա գոնե կարողանա մասնատել երկիրը։

…Կարծում եմ` առաջիկայում արևմտյան ԶԼՄ-ներում տեղեկություն կհայտնվի այն մասին, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին ողջ է, և որ նա հերթական անգամ փրկվել է… Սակայն եթե ռուսական հատուկ ծառայությունները հաստատեն «Իսլամական պետության» ռազմական առաջնորդի մահը, ապա սիրիական իրադարձությունների զարգացումը, արևմտյան սցենարի համաձայն, հավանաբար, անփառունակ վախճան կունենա։ Այնպես որ սպասենք…

Русская версия

Լրահոս
0