15:01 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Яндекс–ն ու Uber–ը ուղևորությունների առցանց պատվերներ իրականացնող նոր ընկերություն են ստեղծում, որը կղեկավարի «Яндекс.Такси»–ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Яндекс-ն ու Uber-ը որոշել են միավորել ուղևորությունների առցանց պատվերների բիզնեսն ու ստեղծել մի նոր ընկերություն, որը կգլխավորի «Яндекс.Такси»-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»։

Նոր ընկերությունը կգործի Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Ադրբեջանում։ Նշված երկրներում ընկերության կազմում կընդգրկվի նաև UberEATS-ը։

Ուղևորության պատվեր գրանցելու համար հասանելի կլինեն երկու հավելվածները։

Խուդավերդյանը նշել է, որ երկու ընկերությունները պատրաստվում են «անհատական հասարակական տրանսպորտ» ձևավորել` որպես անձնական ավտոմեքենայի այլընտրանք։

Русская версия

Գլխավոր թեմաներ