05:03 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
WorldFood Moscow

WorldFood Moscow 2017–ի հայկական տաղավարը գերել է իր դիզայնով

Photo: Development Foundation of Armenia
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
107 0 0

WorldFood Moscow 2017 միջազգային ցուցահանդեսում, որի գործընկեր երկիրն է Ադրբեջանը, մեր երկիրը` Հայաստանը, ներկայացնող տաղավարը լավագույնն է ճանաչվել։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. WorldFood Moscow 2017 միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը լավագույնն է ճանաչվել։ Այն տարբերվում էր իր ոճային դիզայնով, Sputnik Արմենիային ասաց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ավագ Ավագյանը։

«Մենք հարուստ փորձ ունենք այդ գործում, նման ցուցահանդեսներին ամեն տարի մասնակցում ենք։ Թիմը լավ էր աշխատել, և մեզ հաջողվեց բարձր արդյունքների հասնել»,– նշեց նա։

Նրա խոսքով` հայկական տաղավարը լավագույնն է համարվել մարքեթինգի ոլորտի փորձագետների, ինչպես նաև ցուցահանդեսի այցելուների որոշման համաձայն։

«Բոլորն ուրախանում էին մեզ համար, մոտենում, շնորհավորում էին մեզ»,– ասաց նա։

Ավագյանի խոսքով` Հայաստանը կարող է WorldFood Moscow-ի գործընկեր–երկիր դառնալ։

«Հիմնադրամը խիստ հետևում է ֆինանսական ծախսերի արդյունավետությանը։ Մենք մեր համաձայնությունը տալիս ենք միայն այդ դեպքում, երբ համոզվում ենք, որ ծախսերն արդարացված են։ Մեր հիմնական նպատակը շահավետ պայմանագրերի կնքումն է, ինչը նպաստում է մեր տնտեսության զարգացմանը»,– ընդգծել է Ավագյանը։

Павильон Армении на продовольственной выставке WorldFood Moscow
Photo: Development Foundation of Armenia
Հայաստանի տաղավարը WorldFood Moscow 2017-ում

Սննդի արտադրության ոլորտում գործող հայկական ընկերությունները, որոնք նախորդ տարի մասնակցել էին WorldFood Moscow 2016–ին, շուրջ 570 միլիոն դրամի արտահանման 12 պայմանագիր էին կնքել։

WorldFood Moscow միջազգային ցուցահանդեսն անցկացվում է Մոսկվայի Էքսպոկենտրոնում ամեն տարի` սկսած 1992 թվականից։ Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս արտադրողներին նոր ապրանքներ ներկայացնել ու կնքել պայմանագրեր, որոնք ռուսական շուկա հայրենական արտադրանքի արտահանում են նախատեսում։ WorldFood Moscow 2017–ին մասնակցում է մոտ 1500 ընկերություն 65 երկրից։

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ Հայաստանի գերի ընկած քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    341
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    166
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    237