06:12 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտինն անեկդոտ է պատմում

© Sputnik/ Сергей Гунеев
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
17020

Ռուսաստանի նախագահն իսրայելցի զինվորի մասին անեկդոտ է պատմել, երբ նիստի ժամանակ հարցերը միայն իրեն են ուղղել։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է իր նկատմամբ մեծ ուշադրության կապակցությամբ և անեկդոտ պատմել իսրայելական բանակի զինվորականի մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսական էներգետիկ շաբաթի շրջանակում կազմակերպված նիստի ժամանակ նա անեկդոտով է պատասխանել քննարկումները համակարգող անձին, որը մեծ մասամբ դիմել է Պուտինին` հարց ուղղելով ռուսական ժառանգության և տնտեսության մասին։

«Ուզո՞ւմ եք անեկդոտ լսել իսրայելական բանակի մասին։ Երիտասարդ զինվորին հարցնում են` եթե 20 ահաբեկիչ քեզ վրա հարձակվեն, ի՞նչ կանես։ Նա պատասխանում է՝ կվերցնեմ զենքն ու կկրակեմ։ Իսկ եթե տանկե՞ր գան։ Ես կվերցնեմ նռնականետը և կպաշտպանվեմ։ Իսկ եթե ինքնաթիռներ սլանան քո ուղղությամբ, տանկերը գան և ահաբեկիչներն էլ կրակե՞ն։ Զինվորը պատասխանում է` պարո՛ն գեներալ, ի՞նչ է, ես մենակ եմ կռվում մեր բանակում։ Հիմա ես եմ հարցնում։ Միայն ե՞ս եմ այստեղ ելույթ ունենում»,- ասել է Պուտինը։

Անեկդոտից հետո նիստը վարողը խոստացել է դիմել նաև մյուս մասնակիցներին։

 

Գլխավոր թեմաներ