06:13 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
ԶԼՄ

Մոսկվան «հայելային» միջոցներով կպատասխանի ԱՄՆ–ի ճնշումներին

CC BY-SA 2.0 / Flickr / Max Braun
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
3110

Մոսկվան խոստանում է սահմանափակել ամերիկյան լրատվամիջոցների գործունեությունը Ռուսաստանում, ինչպես ԱՄՆ–ն է նույնկերպ վարվել ռուսականների հետ։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ-ում ռուսական ԶԼՄ-ների հանդեպ դրսևորած «աննախադեպ ու անառիթ ճնշմանն» ի պատասխան «համարժեք սահմանափակումներ կլինեն ամերիկյան այն ԶԼՄ-ների համար, որոնք ներկայացված են Ռուսաստանում»։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով կառավարական աղբյուրներին։

«Դա կարող է առնչվել ամերիկյան բոլոր ԶԼՄ-ներին, որոնք գործում են Ռուսաստանում»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։

Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ արդարադատության նախարարությունը պարտադրել է, որ այն ընկերությունը, որը ԱՄՆ-ում սպասարկում է RT America հեռուստաալիքը (ներառյալ` գործունեությունն ու հեռուստաարտադրանքը), գրանցվի որպես օտարերկրյա գործակալ։

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, Հետաքննությունների դաշնային բյուրոն հարցաքննել է Sputnik-ի նախկին աշխատակից Էնդրյու Ֆայնբերգին։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտնել է, որ «ռուսական ԶԼՄ-ների հանդեպ իրագործված յուրաքանչյուր քայլը համապատասխան պատասխան կստանա»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում մտահոգված են ռուս լրագրողի հարցաքննության հարցով, ինչը վկայում է ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակման ու գրաքննության մասին։

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հեռուստաընկերությանն այնպիսի պայմաններ է թելադրել, որոնցում աշխատել հնարավոր չէ:

«Դեպքերի վատագույն զարգացման պարագայում մենք կլքենք ԱՄՆ-ի տարածքը, այնտեղ այլևս մենք չենք հեռարձակվի: Նման պարագայում Ռուսաստանը նույն պատասխանն է տալու ամերիկյան ԶԼՄ-ներին, ինչը ես չէի ցանկանա, քանի որ ես լրագրող եմ», — ասել է RT-ի գլխավոր խմբագիրը:

Նրա կարծիքով, Ռուսաստանը «հայելային» միջոցներ կձեռնարկի, ինչը ձեռնտու չի լինի կողմերից որևէ մեկին։

Գլխավոր թեմաներ