00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահ. «Մենք աջակցում ենք ընտանիքի ինստիտուտի մասին ռուսական կողմի հայտարարությանը»

© Официальный сайт Президента РАВладимир Путин и Серж Саргсян на заседании Совета глав государств СНГ
Владимир Путин и Серж Саргсян на заседании Совета глав государств СНГ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ելույթ է ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

Նա շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հանդիպման օրակարգում ներառված հարցերն արտահայտում են ԱՊՀ-ում Ռուսաստանի Դաշնության ակտիվ նախագահության արդյունավետությունը՝ ուղղված նախ և առաջ հետագա զարգացմանը։ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԱՊՀ-ի և միջպետական համագործակցության համար արդիական մի քանի թեմաների:

«Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցելու մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաև ժողովուրդներին միավորող գործոն:

Հետաքրքրված լինելով հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնմամբ՝ կարծում ենք, որ «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրն օգտակար նախաձեռնություն է ԱՊՀ պետությունների մշակութային կապերի պահպանման և զարգացման գործում:

Железная дорога - Sputnik Արմենիա
Երևանում որոշում են ԱՊՀ-ի բեռնափոխադրումների սակագները

Հաջորդ տարի նախատեսվում է հայկական Գորիս քաղաքը հայտարարել համագործակցության մշակութային մայրաքաղաք: Հրավիրում ենք ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին մասնակցելու այն միջոցառումներին, որոնք այդ տարվա ընթացքում կանցկացվեն Հայաստանի Սյունիքի մարզի այդ հրաշալի անկյունում:

Կցանկանայի նաև ընդգծել 2019 թ. Գրքի տարի, իսկ 2020 թ. Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի տարի հռչակելու կարևորությունը»,- ասել է նախագահը:

Նա հիշեցրել է, որ հինգ տարի առաջ՝ հայկական գրատպության 500-ամյակի կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց գրքի համաշխարհային մայրաքաղաք, որը  լայնորեն նշվեց մեծ թվով հյուրերի, այդ թվում նաև՝ ԱՊՀ երկրներից, մասնակցությամբ, քանի որ ընթերցող, զարգացած հասարակություն ունենալը  համար կենսական կարևորություն ունեցող պայման է:

Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Մեծ Հաղթանակի առաջիկա հոբելյանը ևս մեկ առիթ է հարգելու ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը, Հայաստանում չկա որևէ ընտանիք, որի կողքով անցած լինի այդ ողբերգությունը. առաջնագիծ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայը հետ չի վերադարձել. դա նաև լավ առիթ է ֆաշիզմի գաղափարախոսության վերակենդանացման փորձերի, աշխարհում քսենոֆոբիայի և ռասիզմի տարածման դեմ համագործակցաբար հանդես գալու համար:

«Հայաստանը բազմիցս ընդգծել է միջազգային հանրության ջանքերի համախմբման անհրաժեշտությունն այնպիսի դրսևորումների դեմ պայքարում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը և կազմակերպված հանցավորությունը: Աջակցում եմ համապատասխան փաստաթղթերի ընդունմանը, որոնք կանոնակարգում են ԱՊՀ երկրների համագործակցությունը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման, ահաբեկչության ֆինանսավորման, թմրաբիզնեսի և միջազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում»,- հայտարարել է նախագահը:

Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել  տաջիկ գործընկերներին և անձամբ նախագահ Էմոմալի Ռահմոնին, որը ստանձնում է ԱՊՀ նախագահությունը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախատեսված ծրագրերի իրականացմանը՝ ի շահ ԱՊՀ-ի:

ԱՊՀ երկրների ղեկավարները հավաքվել են Սոչիում՝ քննարկելու համագործակցության աշխատանքների արդյունավետությանն ուղղված քայլեր։ Խորհուրդը կստորագրի նաև մի շարք փաստաթղթեր։

Լրահոս
0