00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես խաբվել եմ». Ջիգարխանյանը հիվանդանոցից թատրոն է գնացել

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян
Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իր թատրոն է եկել՝ դրա ղեկավարությունը կրկին ստանձնելու նպատակով:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանն այսօր, հիվանդանոցից դուրս գալով, այցելել իր անունը կրող հարազատ թատրոն:

«Կոմսոմոլսկի պրավդայի» թղթակիցը այցելել է Ջիգարխանյանի անվան Մոսկվայի դրամատիկական թատրոն և պատմել, թե ինչպես են այնտեղ դիմավորել հայտնի դերասանին:

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Արմեն Ջիգարխանյանը` կնոջ մասին. «Նա գող է և իրեն ստորաբար պահեց»

«Թատերախումբն իր ղեկավարին սպասում էր դեռ անցյալ շաբաթվա վերջին: Ծաղկեփունջ էին գնել, որն արդեն հասցրել էր թառամել: Սակայն անկախ դրանից, հանդիպումը ջերմ էր: Դերասանուհիները ողջագուրվել և համբուրել են Ջիգարխանյանին: Թատերախմբի տղաներն ավելի զուսպ ողջույնով են սահմանափակվել», — գրում է պարբերականը:

Ոչ ոք չէր պատրաստվում ձևացնել, թե թատրոնում ոչինչ տեղի չի ունենում, իբր գեղարվեստական ղեկավարը պարզապես վերադարձել է հիվանդությունից հետո: Բացի այդ Ջիգարխանյանն ինքն էլ աշխատակազմի հետ ժողովը վճռական տոնով սկսեց:

«Վատ մարդիկ մեր թատրոնից պետք է հեռանան: Հիմա ես անուններ չեմ տա: Մտադիր չեմ ինչ-որ միջոցներ ձեռնարկել, հեռացնել… Սակայն, կարծում եմ, 2-3 օրվա ընթացքում այդ մարդիկն ինքուրույն այդ որոշումը կկայացնեն», — ասել է Ջիգարխանյանը:

Քանի որ Արմեն Բորիսովիչը ոչ մի անուն չի նշել, շատերը, գուցե և բոլորն, այդ խոսքերն իրենց են վերագրել:

«Ես ուզում եմ, որ մեր թատրոնում բարձր դրամատուրգիա լինի, ոչ թե այն, ինչ հիմա է: Վաղուց պետք է Մոլիեր բեմադրած լինեինք… Երջանիկ եմ, որ հիվանդանոցից անմիջապես թատրոն եմ եկել: Առջևում մեզ սպասվում է աշխատանք, աշխատանք ու կրկին աշխատանք…», — ավելացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Պարբերականը գրում է, որ Ջիգարխանյանն ավելի հյուծված տեսք ուներ, քան առաջ:

«Կյանքում կարելի է լավ խաբվել, ինչպես ես խաբվեցի: Ցավոք, հանդիպում են մարդիկ, որոնք այնքան էլ վստահելի չեն…», — ասել է նա:

Գեղարվեստական ղեկավարը մեծ ծրագրեր ունի. պատրաստվում է փոխել խաղացանկը, որը նրան, ինչպես պարզ դարձավ, այդքան էլ չի գոհացնում:

Թե թատրոնից հետո ուր է գնացել ԽՍՀՄ արտիստը, դեռ գաղտնի է պահվում: Արմեն Բորիսովիչը պարզապես ասել է, որ ամեն առավոտ հիվանդանոց է գնում բուժում ստանալու:

 

Լրահոս
0