09:51 02 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP598.08
  • EUR540.76
  • RUB6.79
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Եվրասիական միության երկրներն ուզում են շտկել Ռուսաստանում շաքարավազի գնի անկման հետ կապված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ երկրների կառավարությունները կքննարկեն այն հարցը, թե ինչու է շաքարավազն էժանացել Ռուսաստանում, այսօր Երևանում ԵԱՏՄ միջկառավարական նիստի ընթացքում ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Ռուսաստանի նախաձեռնությամբ օրակարգում է ընդգրկվել նաև շաքարավազի հարցը։ Ոլորտը դժվար կացության մեջ է հայտնվել, շաքարավազի մեծածախ գինը նվազել է գրեթե 44 տոկոսով և հասել 2014 թվականի մակարդակին։ Այդ հարցը մեզ չի կարող չմտահոգել, որովհետև մենք շաքար շատ ենք արտադրում»,- ասաց Մեդվեդևը։

Նա հայտնեց, որ հանդիպում է ունեցել արտադրողների հետ և պայմանավորվել են քննարկել շաքարավազի ներմուծման համար նախատեսված արտոնությունները։

«Պայմանավորվեցինք վերլուծության արդյունքում այնպիսի որոշում ընդունել, որը կարող է շտկել իրավիճակը»,- ասաց Մեդվեդևը։

Ռուսաստանի գյուղնախարար Ալեքսանդր Տկաչյովն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական շաքարավազի արտադրությունը միլիարդավոր ռուբլիների վնաս է կրում Բելառուսի և Ղազախստանի գործողությունների պատճառով, որոնք առանց տուրքերի շաքարի հումք են ներկրում հետագա մշակման համար և անբարեխիղճ մրցակցություն են իրականացնում Ռուսաստանի պատրաստի արտադրանքի շուկայում։

Գլխավոր թեմաներ