00:24 23 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Արմեն Ջիգարխանյան

Հայ ընկերները Ջիգարխանյանին փրկել են անմարդկային պայմաններից

© Sputnik/ Виталий Белоусов
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
253 0 0

Ժողովրդական արտիստն արդեն տեղափոխվել է նոր բնակարան, որը գտնվում է իր թատրոնի հարևանությամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իր ընկերներից նոր բնակարան է նվեր ստացել։ Այս մասին «Մարդը և օրենքը» ծրագրի շրջանակում պատմել է նրա մտերիմ Արթուր Սողոմոնյանը։

Ավելի վաղ, Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, խնդրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ազատել իր ամուսնուն «անասնական պայմաններից», որում նա հայտնվել է։

«Նա արդեն սեփական բնակարան ունի և այսօրվանից ապրելու է այնտեղ։ Հրաշալի բնակարան է, նոր վերանորոգված, թատրոնին մոտ։ Կարծում եմ` այս պատմությունն ավարտվեց»,–ասել է Սողոմոնյանը։

Արմեն Ջիգարխանյանի փաստաբանը` Եվգենի Պարֆյորովը, հաղորդման շրջանակում ասել է, որ Վիտալինան ոչ միայն իր վրա է գրել Ջիգարխանյանի 3 բնակարանը, այլ նաև յուրացրել է նրա բանկային հաշիվները։ Նա վստահեցնում է` մեծ դերասանին մոլորության մեջ են գցել ու խաբել։

Արդյունքում` Արմեն Ջիգարխանյանը կորցրել է մոտ 15 մլն ռուբլի (254 հազար դոլար)։ Ի դեպ, վերջին փոխանցումը կատարվել է Ջիգարխանյանի` հիվանդանոց ընկնելու օրը։

Անձամբ Արմեն Ջիգարխանյանն ասել է, որ ցանկանում է փակել իր կյանքի` Վիտալինայի հետ կապված էջն ու այլևս չի ուզում քննարկել այս պատմությունը։

Ջիգարխանյանի ընտանեկան սկանդալը սկսվեց շաբաթներ առաջ։ Ամուսինները վիճել էին, և Արմեն Բորիսովիչը հեռացել էր տնից։ Շուտով պարզվել էր, որ նրան հոսպիտալացրել են։ Արտիստը կնոջը մեղադրել է գողության մեջ և հայտարարել, որ մտադիր է բաժանվել նրանից։ Հիմա Վիտալինան ժամանակավորապես գտնվում է Թբիլիսիում։

Գլխավոր թեմաներ