00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական շոու բիզնեսի հայ «շնաձկները». աստղերի թոփ յոթնյակ

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոցПевец Алексей Чумаков
Певец Алексей Чумаков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օսմանյան կայսրության ջարդերից փրկված հայերը ցրվել են ողջ աշխահով մեկ: Գրեթե յուրաքանչյուր երկրում այսօր կարելի է հանդիպել ինչպես մեծ, այնպես էլ փոքր հայ համայնքների, որոնք կազմում են «մեծ հայկական ընտանիքը»՝ սփյուռքը:

Անի Լիպարիտյան, Sputnik.

Հայաստանն աշխարհին նվիրել է բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, որոնցից շատերը ճակատագրի բերումով հայտնվել են հայրենիքի սահմաններից դուրս, ինչը չի խանգարել նրանց հպարտությամբ և արժանապատվությամբ ներկայացնել իրենց ժողովուրդին ամբողջ աշխարհում:

Ռուս հայտնիների շարքում շատ տաղանդավոր հայազգի արտիստներ, հաղորդավարներ, թատրոնի և կինոյի աստղեր կան: Sputnik Արմենիան ներկայացնում է ռուսական շոու բիզնեսի անվանի հայազգի ներկայացուցիչներին:

Վյաչեսլավ Դոբրինին

Խորհրդային, ռուս կոմպոզիտոր, երգիչ, ավելի քան 1000 երգերի հեղինղակ Վյաչեսլավ Դոբրինինը ծնվել է 1946թ-ին Մոսկվայում:

Հաղորդավար Անդրեյ Մալախովին տված հարցազրույցներից մեկում նա մանրամասներ է պատմել իր հայ հոր մասին:

© Sputnik / Ekaterina Chesnokova / Անցնել մեդիապահոցՎյաչեսլավ Դոբրենին
Юбилейное шоу Русское Радио. 20 лет. Легендарные хиты Золотого Граммофона - Sputnik Արմենիա
Վյաչեսլավ Դոբրենին

«Մայրս որպես կամավոր պատերազմ է գնացել, որտեղ էլ հանդիպել է հորս՝ ազգությամբ հայ Գալուստ Հովհաննեսի Պետրոսյանին: Նրանք երեք տարի միասին են եղել, նրանց ամուսնությունը գրանցել է ռազմական-դաշտային դատարանը: Հետագայում հորս ուղարկել են ռազմաճակատ՝ Հեռավոր Արևելք, իսկ մայրս հղի է եղել և վերադարձել է Մոսկվա քրոջ մոտ», — պատմել է արտիստը:

Ավելի ուշ երաժշտի հայրը տեղափոխվել է հայրենիք՝ Հայաստան, քանի որ նրան չեն թողել Մոսկվա:

«Նա չի իմացել, որ ես ծնվել եմ: Իմացել է իմ մասին տարեց հասակում, իսկ երբ իմացել է՝ ով եմ ես, ինչպիսին եմ, վշտացել է, տխրել է, հպարտացել է, բայց արդեն ուշ է եղել», — հավելել է նա:

Մեկ այլ հարցազրույցում նա վերջերս խոստովանել է, որ իր հայրը երաժշտական մարդ է եղել (թեև նրանք երբեք չեն տեսնվել), և նա հորից է ժառանգել երաժշտական ունակությունը:


Ալեքսեյ Չումակով

Երգիչ, երաժիշտ, հեռուստահաղորդավար, գրող, նկարիչ Ալեքսեյ Չումակովը ծնվել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում 1981թ-ին: «Մեկից մեկ» շոուի հաղթողը միշտ պատմում է, որ չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին:

Բայց հարցազրույցներից մեկում պատմել է մոր՝ Լիլիա Ավանեսովայի (ծնունդով Լեռնային Ղարաբաղից) սարսափելի հիվանդության մասին, ինչը խլել է նրա կյանքը:

«Ես 30 տարեկանում կորցրել եմ մորս… Բժիշկներից մեկն անփութության պատճառով հեպատիտի վիրուսով վարակել է նրա արյունը: Մայրս երբեք չի խմել, նա բժիշկ-ֆիզիոթերապևտ էր: Երբ մենք իմացանք նրա հիվանդության մասին, արդեն չափազանց ուշ էր, քանի որ մորս ոչինչ չէր անհանգստացրել: Հիվանդությունը սրվել էր, ես տեղափոխեցի նրան Մոսկվա: Այդ ժամանակ բնակարան էին վարձում և վաստակում էի 700-800 դոլար: Տեղափոխեցինք գնացքով, քանի որ չէր կարելի Տյումենից Մոսկվա ինքնաթիռով՝ 36 աստիճան շոգին», — պատմել է երգիչը:

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցԱլեքսեյ Չումակով
Ю.Ковальчук и А.Чумаков после церемонии вручения премии Женщина года Glamour 2009 - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Չումակով

Չումակովի խոսքով՝ այդ ժամանակ Լիլիա Ավանեսովան շատ վատ վիճակում էր, չէր քայլում:

«Բժիշկներն ասել են, որ լավագույն դեպքում նա կապրի 5-6 ամիս: Այդ ժամանակ մենք հանդիպեցինք մի բժշկի: Նա բուժեց մորս, մայրս ապրեց ևս վեց տարի… Ես վեց տարի շարունակ վատ լուրերի էի սպասում: Մի անգամ ինձ զանգահարեցին ու ասացին, որ նա վերակենդանացման բաժանմունքում է: Ես ու մայրս շատ մտերիմ էինք, ես զսպում էի ինձ, փորձում էի չարտասվել: Այդ ժամանակ ես պետք է սատարեի հորս», — պատմել է Չումակովը՝ եթերում չզսպելով արցունքները:

Արտիստի խոսքով՝ մոր վերջին խոսքերն են եղել՝ երջանիկ եղիր:


Թինա Կանդելակի

Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և հասարակական գործիչ Թինա Կանդելակին ծնվել է 1975թ-ին Թբիլիսիում: Նա 2015թ-ի ապրիլի 24-ին գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ նվիրված հայ ժողովրդին:

«Ես կիսով չափ հայ եմ: Հայերի համար այս օրը սգո օր է: Մենք աղոթում ենք անմեղ զոհերի, նրանց, ովքեր սպանվել են միայն հայ լինելու համար: Յուրաքանչյուր ընտանիքում կա ինչ-որ մեկը, ով հիշում է ցեղասպանության ժամանակ ապրած սարսափը, այդ ցավը նախկինի նման թարմ է, և վերքը ցավում է՝ հիշեցնելով բոլորին, որ ֆաշիզմը արդարացում չունի: Ես սգում եմ իմ մոր, տատիկի, պապիկի, ժողովրդի հետ միասին, որոնց չի շրջանցել ցեղասպանությունը», — գրել է Կանդելակին:

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցԹինա Կանդելակի
Тина Канделаки - Sputnik Արմենիա
Թինա Կանդելակի

Հայ ժողովրդի ոգու ամրությունը նրանում է, որ որտեղ էլ ապրեն նրա ուստրերն ու դուստրերը, այդ օրը բոլորը միավորվում են անտեսանելի թելով, ինչը ցույց է ամբողջ աշխարհին, որ անհնար է կոտրել հայ ժողովրդին, հավելել է հաղորդավարը:

Իգոր Սարուխանով

Խորհրդային և ռուս փոփ, ռոք երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ Իգոր Սարուխանովը ծնվել է Սամարղանդում 1956թ-ին:

ԽՍՀՄ վաստակավոր արտիստի հայրն ամենից շատ վախեցել է որդու երաժիշտ դառնալուց: Նա միշտ պնդել է, որպեսզի որդին ընդունվի տեխնիկական բուհ, որտեղ ինքն է դասավանդել:

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցԻգոր Սարուխանով
Концерт 25 лет тишины, посвященный памяти певца Игоря Талькова - Sputnik Արմենիա
Իգոր Սարուխանով

Իգորի մայրը՝ ուսուցչուհի Ռոզա Աշոտովնան, և հայրը խիստ են եղել նրա դաստիարակության հարցում: Ռուսական բեմի ապագա աստղն ավարտել է երաժշտական դպրոցը, ընդունվել ինստիտուտ, բայց «ձանձրալի դասերի ժամանակ չգժվելու համար» նա միշտ երաժշտություն է լսել:

Մի օր Իգորը տուն է վերադառնում և հայտարարում իր խիստ հայ ծնողներին, որ թողնում է ինստիտուտը և զբաղվելու է երաժշտությամբ: Չնայած ընտանիքում մեծ վեճին՝ Սարուխանովը զբաղվել է սիրած գործով և սկսել նվագել հայազգի երաժիշտ Ստաս Նամինի «Ցվետի» համույթում:

Ստաս Նամին

Խորհրդային, ռուս երաժիշտ, հանրահայտ «Ցվետի» խմբի հիմնադիր, նկարիչ և կոմպոզիտոր Ստաս Նամինը (Անաստաս Միկոյան) ծնվել է 1951թ-ին Մոսկվայում: Ստասի հայրը՝ Ալեքսեյ Անաստասովիչ Միկոյանը, ռազմական օդաչու է եղել: Մայրը՝ Նամի Միկոյանը (Հարությունովա), եղել է երաժիշտ, արվեստաբան, գրող: Հենց նրա անունն է Ստասը վերցրել է որպես ստեղծագործական կեղծանուն:

© Sputnik / Asatur YesayantsՍտաս Նամին
Стас Намин в гостях у радио Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Ստաս Նամին

2017թ-ի փետրվարին արտիստը ժամանել է Հայաստան՝ սեփական նկարների ցուցահանդեսին ներկա գտնվելու: Նրան ընդունել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նամինն այդ ժամանակ խոստովանել է, որ Հայաստանն իր ընկալմամբ միշտ կախարդական երկիր է եղել:

Իրինա Ալեգրովա

Խորհրդային և ռուսական էստրադայի երգչուհի, դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Ալեգրովան ծնվել է 1952թ-ին Դոնի Ռոստովում, թատերական ռեժիսոր, դերասան, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ, հայազգի Ալեքսանդր Ալեգրովի ընտանիքում:

Ռուս երգչուհու հայրը պատանի հասակում պաշտոնապես փոխել է իսկական Սարկիսով ազգանունը և դարձել Ալեգրով (իտալերեն allegro նշանակում է ուրախ, զվարթ:)

© Sputnik / Нина Зотина / Անցնել մեդիապահոցԻրինա Ալեգրովա
Ирина Аллегрова - Sputnik Արմենիա
Իրինա Ալեգրովա

Ալեգրովների տուն հաճախ են այցելել երաժշտության աշխարհում հայտնի մարդիկ: Երգչուհին հարցազրույցներից մեկում հիշել է, որ իր ծնողները մտերիմ են եղել Մստիսլավ Ռոստրոպովիչի, Գալինա Վիշնևսկայայի, Արամ Խաչատրյանի, Մուսլիմ Մագոմաևի և այլ հայտնի մարդկանց հետ: Հատկանշական է, որ երգչուհին վոկալի իր առաջին ուսուցիչ համարում է Մուսլիմ Մագոմաևին:


Աբրահամ Ռուսո

Հայտնի էստրադային երգիչ, երաժիշտ, «Ոսկե գրամոֆոն» մրցանակի քառակի դափնեկիր Աբրահամ Ռուսոն (Աբրահամ Իպիջյան) ծնվել է 1969թ-ին Հալեպում: 2010թ-ին տված հարցազրույցում երաժիշտը հաղորդել է, որ ընտրել է մոր ազգանունը (Ռուսո)՝ որպես բեմական կեղծանուն:

Երգիչը հիանալի տիրապետում է հայերեն լեզվին (արևմտահայերեն՝ խմբ.), երգում է երգեր մայրենի լեզվով և նույնիսկ հայկական անձնագիր ունի:

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցԱբրահամ Ռուսո
Авраам Руссо в аэропорту Шереметьево - Sputnik Արմենիա
Աբրահամ Ռուսո

Հարցազրույցներից մեկում նա ասել է. «Ես հայ եմ և չէի կարող ոչ մի տեղ ասել, որ պատկանում եմ այլ ազգի: Այո, իմ ծնողները ծնվել եմ Թուրքիայում, բայց կան միլիոնավոր հայեր, որոնց ծնողները Թուրքիայից են եղել: Ինձ շատ երկրներից են հրավիրում համագործակցության: ԱՄՆ-ում ես կարող եմ մի վայրում գտնվել ամենատարբեր ազգերի ներկայացուցիչների հետ: Եվ ես չեմ կարող ասել, որ նրանք ինձ հետ սեղան չեն նստել: Ես հայ եմ, և եկեք վերջապես փակենք այդ հարցը»:

Աշխարհի հայտնի հայերը հպարտությամբ են խոսում իրենց ծագման մասին և հնարավորության դեպքում այցելում են պատմական հայրենիք: Նրանց շարքում են Շառլ Ազնավուրը, Սերժ Թանկյանը, Միշել Լեգրանը, Շերը, Անդրե Աղասին, Յուրի Ջորկաեֆը, Անրի Վեռնոյը և ուրիշներ:

 

Լրահոս
0