21:28 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Մարգարիտա Սիմոնյան

Մարգարիտա Սիմոնյան. երեխաներս հայերեն են խոսում

© Sputnik/ Сергей Гунеев
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
46661

Սիմոնյանը Ռոսիա 24 հեռուստաալիքի «Կարևոր անձ» ծրագրի եթերում պատմել է իր երեխաների, հայոց լեզվի և Տիգրան Քյոսայանի հետ կյանքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ասել է, որ իր երեխաներն ազատ հայերեն են խոսում։ Այդ մասին նա խոսել է Ռոսիա 24 հեռուստաալիքի «Կարևոր անձ» ծրագրի հաղորդավար Եվգենի Դոդոլևին տված հարցազրույցում։

Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը նշել է, որ նրա ազգականները երեխաներին հայերեն են սովորեցնում, քանի որ ինքը չի խոսում իր մայրենի լեզվով։

Միաժամանակ Սիմոնյանը իրեն հարյուրտոկոսանոց հայ է համարում։

«Անկասկած, ես ռուս եմ և իմ մայրենի լեզուն ռուսերենն է, իմ հայրենիքը Ռուսաստանն է, բայց ես նաև հայուհի եմ։ Ես զտարյուն հայ եմ։ Իմ մեջ այլ ազգի ոչ մի կաթիլ արյուն չկա», – ասել է նա։

Մինչև Տիգրան Քյոսայանի հետ հանդիպելը Սիմոնյանը չէր մտածել պատմական հայրենիք ճանապարհորդության մասին։

«Մինչև Տիգրանի հետ հանդիպելը ես ընդամենը մեկ անգամ էի եղել Հայաստանում` Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ ժամանակ ես Հայաստանում Պուտինից բացի ուրիշ ոչ մի բան չեմ տեսել»,– կատակել է Սիմոնյանը։

Նրա խոսքով` Հայաստան «ֆենոմենալ» ուղևորությունը կազմակերպել են ամուսնու ընկերները, այդ թվում` Comedy Club Production–ի հիմնադիր, «ՏՆՏ–Տեսեսետ» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը։

«Հնագույն եկեղեցում մեզ համար երգել է եկեղեցական երգչախումբը… Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես կարելի է դա վայելել, եթե դրանով չզբաղվեին մեր ընկերները», – հավելել է Սիմոնյանը։

Գլխավոր թեմաներ