21:38 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Մարտիրոս Սարյան

Վլադիմիր Պուտինը կծանոթանա մեծանուն հայ նկարչի ստեղծագործությանը

© Sputnik/ Э. Коган
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
3610

Մոսկվայում 20-րդ դարի ականավոր գեղանկարչի՝ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսի բացումը Ռուսաստանում Հայաստանի Մշակույթի օրերի գլխավոր իրադարձությունն է:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» առթիվ նոյեմբերի 16-ին կբացվի նկարիչ Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը:

Սարյանի ցուցահանդեսի բացումը Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի գլխավոր իրադարձությունն է, որի ընթացքում ներկայացվելու է նկարչի 30 ստեղծագործություն, հաղորդում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը:

Ցուցահանդեսի ընթացքում հնարավոր կլինի դիտել մեծանուն արվեստագետի լավագույն աշխատանքները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից:

Սարյանի աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Ցուցահանդեսը կտևի մինչ 2018 թվականի հունվարի 14-ը:

Նույն օրը Մոսկվայում տեղի կունենա Մարտիրոս Սարյանի հուշատախտակի բացումը, որտեղ 1937-1970 թվականներին ապրել ու ստեղծագործել է հայազգի նկարիչը:

Գլխավոր թեմաներ