00:18 23 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սերժ Սարգսյանը` Մոսկվայում

Մոսկվայում ՀՀ նախագահն այցելել է «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար

© Facebook / Official page of the embacy of RA in RF
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիտել է եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդեսը։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա: Առավոտյան Հանրապետության նախագահն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Մոմավառությունից և գովաբանական աղոթքին մասնակցելուց հետո, նախագահ Սարգսյանը թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, համայնքի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած մշակութային գործիչների ուղեկցությամբ դիտել է եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած շուրջ երկու տասնյակ խաչքարեր։

Այնուհետև Նախագահը եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում դիտել է «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում բացված՝ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, որն ունի երկու խոշոր թեմատիկ բաժիններ՝ Հայաստանի պատմությունը բրոնզե դարից մինչև Ուրարտու և քրիստոնեության ընդունումից մինչև մեր օրեր:

Ցուցահանդեսում ներկայացված են եկեղեցական պարագաներ, հնագույն ձեռագրեր, հին դրամներ և հուշամեդալներ, եզակի գտածոներ, հայ նշանավոր նկարիչների կտավներ։

Գլխավոր թեմաներ