ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnk. Կահիրեից Մոսկվա մեկնած A-300 բեռնատարի ինքնաթիռի օդաչուները հավանաբար չէին հաշվարկել «Դոմոդեդովա» օդանավակայանում վայրէջք կատարելու հետագիծը։ Այս մասին հայտնում է Mash ալիքը։
«Ինքնաթիռը թռիչքուղուց ընդամենը չորս կիլոմետր հեռավորության վրա էր, երբ օդաչուների խցիկում միացավ ազդանշանային համակարգը։ Ինքնաթիռը հրաշքով չկործանվեց»,- նշված է հրապարակման մեջ։
Միացել է հատուկ սարքը, որ զգուշացնում է գետնին դիպչելու վտանգի մասին։ Սովորաբար այդ ազդանշանից 30 վայրկյան անց ավիաաղետ է սպառնում։ Իրավիճակը փրկել են կարգավարները, որոնք օդանավն ուղարկել են երկրորդ շրջանը կատարելու։
Թեև վայրէջքն ի վերջո հաջողվել է, այնուհանդերձ Եգիպտոսի ավիացիոն իշխանությունները պատրաստվում են պարզել պատճառները։