01:09 21 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Ոստիկանության և շտապօգնության մեքենաներ

Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել է մարդանց վրա. կան տուժածներ

© Sputnik/ Наталья Селиверстова
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
156 0 0

Դեպքը տեղի է ունեցել Կարմիր հրապարակի մոտակայքում։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի- Sputnik. Մոսկվայի Կարմիր հրապարակից 300 մետր հեռավորության վրա անհայտ անձը կրակոցներ է արձակել։ Տուժել են երկու մարդ, ոստիկանությունը փնտրում է չարագործին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։

«Ժամը 22։32-ին ահազանգ ենք ստացել, որ Նիկոլսկայա փողոցի 15 հասցեում վեճ է եղել։ Նախնական տվյալով, քաղաքացիների վեճի ընթացքում անհայտ անձը հրազենից կրակել է երկու մարդու վրա և փախել դեպքի վայրից»,- հայտնել է հերթապահ սպան։

Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։

Կրակոցներ արձակած անձը որոնվում է։

Իրավապահ մարմինների աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ տարածքում սրճարան կա։

«Չի բացառվում, որ վեճը ծագած լինի ալկոհոլի ազդեցության տակ։ Այդ տեղեկությունը ստուգվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

 

Գլխավոր թեմաներ