00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական բրդուճի արկածները Մոսկվայում

© Sputnik / Asatur YesayantsФестиваль еды Yerevan Food Fest прошел в Английском парке Еревана
Фестиваль еды Yerevan Food Fest прошел в Английском парке Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընկերներ Պավել Աչիկյանն ու Վլադիմիր Սեմենյուտան` «Գազպրոմի» ու «Ռոսնևտի» նախկին աշխատակիցները, հայկական շաուրմայով սրճարան են բացել ու ֆաստֆուդի շուկայում ապրանքանիշը գովազդում են «Հիմա Կովկասը քեզ կկերակրի» կարգախոսով։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Հայկական շաուրմայով (որը հպարտ բրդուճ անունն է կրում) «Լևոն'ս» կովկասյան խոհանոցի սրճարանների ցանցը գրավել է բազում մոսկվացիների ստամոքսները, գրում է Inc.Russia–ն։

Ընկերներ Պավել Աչիկյանն ու Վլադիմիր Սեմենյուտան, մեծ բիզնեսում աշխատելուց հետո, ցանկացան իրենց ուժերը փորձել փոքր բիզնեսում։ Այսպես` հայտնվեց «Լևոն'սը» կամ ինչպես ասում են` «հոգևոր» նախագիծը, որը առողջ ֆաստֆուդի ցանց է։

СПУТНИК_Повар из Анапы готовит шаурму за рекордно короткое время - Sputnik Արմենիա
Անապայի հայ ամենահմուտ շաուրմա պատրաստողը նաև լավ ձեռնածու է

«Բոլորը հարցնում էին` ինչի՞ համար է դա մեզ պետք, իսկ մենք շատ էինք ուզում «հավեսի համար» մի նախագիծ անել ու փորձել շուկա մտնել», – պարբերականի հետ հարցազրույցում ասել է Աչիկյանը։

Ընկերների մոտ ամեն ինչ հաջող ընթացավ. նրանք առաջինն էին, որ Մոսկվայի չափանիշներով միջին գնով առանց կոնսերվանտների ու հավելումների առողջ սնունդ առաջարկեցին։ Եթե Մոսկվայում 150 ռուբլով (1200 դրամ) շաուրման ոչ ոք չի ցանկանում ուտել, իսկ ռեստորանի 350–400 ռուբլի (3 – 3,5 հազար դրամ) արժողությամբ ուտեստները թանկ են, ապա հայկական բրդուճը կարելի է համտեսել 200–300 ռուբլով (1700 – 3000 դրամի սահմաններում)։

Պավելն ու Վլադիմիրը ուզում էին ստեղծել մի բան, որը շուկայում չկա ու կարելի է թարմ մթերքից մի քանի րոպեում պատրաստել։ Լավաշի մեջ փաթաթած միսը` բրդուճը, հարմար է բոլոր առումներով։ Աչիկյանը կիսով չափ հայ է, նա գտել է այդ բաղադրատոմսը տատից մնացած հայկական բաղադրատոմսերի գրքում։

«Լևոն’սի» հիմնադիրները բրդուճ պատրաստելու համար սեփական տեխնոլոգիաներն են օգտագործում` առանց փափկացնող նյութերի ու արհեստական հավելումների։ Դրա համար նրանք տավարի միսը ցածր ջերմաստիճանի տակ են մշակում` չորս ժամվա ընթացքում։ Լավաշն ինքնուրյուն են թխում, սոուսներն ու ապուրները սեփական բաղադրատոմսերով են պատրաստում։ Բանջարեղենն ու միսը մատակարարներից պատվիրում են ամեն օր, նույնիսկ օրը երկու անգամ։ Ճաշացանկում կան նաև բուսական, վեգանական կամ առանց գլյուտենի ուտեստներ, նաև գուրմե – բրդուճ, որը տոնական օրերին է հայտնվում (ֆուա–գրա` հապալասի սոուսով, պեկինյան ձևով պատրաստած բադ, կոնյակի սուսով կամ այլ լցոնքներով լոբստեր)։

Шаурма в космосе - Sputnik Արմենիա
Շաուրման է դարձել Շվեյցարիայի պատմության մեջ երկրորդ «տիեզերագնացը»

Բաղադրատոմսերը մշակվել են տեխնոլոգիաների ու խոհարարների օգնությամբ։ Առաջին «բրդուճանոցը» բացվել է 2016 թվականի հունիսին, իսկ 2016 թվականի հոկտեմբերին գործընկերները երկրորդն են բացել, հետո` երրորդը։

Սրճարանն ու հայտնի բրդուճն առաջ տանելու համար ընկերներն օգտագործում են գովազդի ցանկացած հնարավորություն։ Գործընկերներն ասում են, որ այդպիսի աշխատանքի ամենավառ օրինակը դերասանուհի Նաստասյա Սամբուրսկայայի Instagram–ի հրապարակումն էր. աղջիկն ամեն կերպ գովել է բրդուճը։

Հիմնադիրները զերծ չեն մնում նաև «սադրանքներից». նախկինում հայտնի «Բավական է Կովկասին կերակրել» կարգախոսին նրանք հորինել են «Հիմա Կովկասը քեզ կկերակրի» կարգախոսը։

Տղաները նաև սեփական լիմոնադ են հորինել. այն պատրաստում են թարմ մորիից ու ռեհանից` շաքարավազի նվազագույն քանակի օգտագործմամբ։

«Այս գործում շատ կարոր է մարդկային գործոնը` սկսած դրամարկղի մոտ աշխատանքից մինչև մթերք ընդունելը։ Մենք ուսումնասիրել էինք բոլոր մանրուքները, ընդհուպ, թե ինչ ձևի դանակներ գնել. դա էլ է ազդում շահույթի վրա, քանի որ փոխում է աշխատելու արագությունն ու խոհարարների աշխատանքի որակը», – ասում է Աչիկյանը;

Ի սկզբանե ընկերները ստիպված էին բացատրել խոհարարներին` ինչպես է պետք աշխատել դանակների հետ ու բրդուճի համար միսը կտրտել։

Հիմա «Լևոն’սում» ավելի քան 20 մարդ է աշխատում, այդ թվում` տեխնոլոգ, տարածքային կառավարիչ (մեկը երեք սրճարանի համար) ու մենեջեր–գանձապահներ, որոնք հետևում են ամեն կետի։ Հիմնադիրները համոզված են, որ լցոնով հացերի տեսականիում բրդուճը կգտնի իր տեղը։

Լրահոս
0